00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլի» բարեփոխման հավերժ ճանապարհը

© Photo : Առաջին ալիք Եվրատեսիլ
Եվրատեսիլ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Եվրատեսիլ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ամեն ինչ բարեփոխելու և կատարելագործելու ցանկությունը, իհարկե, լավ բան է, բայց միայն մի դեպքում՝ եթե այն շատ կոնկրետ դրական արդյունք է տալիս։ Այս շաբաթ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հերթական անգամ փոխեցին քվեարկության կանոնները։
Ինչո՞ւ եմ ասում «հերթական անգամ»։ Որովհետև այդ բազմատաչարչար կանոնները բարելավելու գործընթացը երկար պատմություն ունի։ Տեսե՛ք։ Երբ 1956 թվականին ստեղծվեց «Եվրատեսիլը», հանդիսատեսների քվեարկությունը, բնականաբար, իսպառ բացակայում էր. այն ժամանակ շատերը նույնիսկ տնային հեռախոս ու հեռուստացույց չունեին, բջջայինի մասին չեմ էլ խոսում։ Եվ երգերը գնահատում էր միայն պրոֆեսիոնալ ժյուրին։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա ամենաճիշտ տարբերակն էր։ Բա էլ ո՞վ պիտի գնահատի, եթե ոչ մասնագետները։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե, օրինակ, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրին որոշեին ընթերցողները։
Եվրատեսիլը՝ բարեփոխման հավերժ ճանապարհին
Այսպես շարունակվեց մինչև 1998 թվականը, երբ առաջին անգամ որոշվեց՝ «Եվրատեսիլի» հաղթողին պիտի անվանեն միայն հանդիսատեսները։ Դրանից հետո մոտ 10 տարի շարունակ հաղթողի ճակատագիրը հեռուստադիտողի ձեռքին էր, բայց 2009 թվականից ի վեր ժյուրին կրկին սկսեց ակտիվ դեր խաղալ, և քվեարկության արդյունքները հաշվարկվում էին 50։50 հարաբերակցությամբ։ Իսկ 2016 թվականից ազգային ժյուրիների և տվյալ երկրի հեռուստադիտողների տված գնահատականները սկսեցին հայտարարվել առանձին-առանձին։ Ու միանգամից էլ բավական հետաքրքիր բաներ բացահայտվեցին։
Ոչ մասնակից երկրների հանդիսատեսը կկարողանա քվեարկել «Եվրատեսիլի» ցանկացած մասնակցի օգտին
Հեռու չգնանք։ Հենց այս տարվա եզրափակիչում ուկրաինական խումբը հեռուստադիտողներից ստացավ 439 բալ՝ ահագին պոկվելով մնացած բոլոր մասնակիցներից, իսկ ազգային ժյուրիների անդամները ուկրաինացիներին տվեցին ընդամենը 192 բալ, ինչն ընդամենը չորրորդ արդյունքն էր։ Այնինչ բրիտանացի Սեմ Ռայդերը, ընդհակառակը, արժանացավ պրոֆեսիոնալների բարձր գնահատականին՝ 283 բալ, բայց հեռուստադիտողները նրան այնքան էլ շատ ձայն չտվեցին, և ի վերջո նա զբաղեցրեց երկրորդ տեղը։
Բայց սա կարելի է ինչ-որ չափով նորմալ համարել՝ ես, օրինակ, շատ եմ սիրում չեխ գրող Միլան Կունդերային և վաղուց համոզված եմ, որ նա արժանի է Նոբելյան մրցանակի։ Սակայն Նոբելյան հանձնաժողովի անդամներն ինձ հետ համակարծիք չեն։ Ի՞նչ կարող եմ անել․ նրանք պրոֆեսիոնալ են։
«Պտտի՛ր հրաշքը». Նարե Ղազարյանը Եվրատեսիլի ներկայացուցիչների հետ Երևանում հոլ պտտեց
Շատ ավելի լուրջ սկանդալ տեղի ունեցավ այս տարի։ Եվրոպական հեռարձակող միությունը հայտարարեց, որ «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում աղաղակող խախտումներ են թույլ տվել վեց երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի և Սան-Մարինոյի ազգային ժյուրիները։ Թե ինչ տեսակի խախտումներ են հայտնաբերվել, հայտնի չէ, հայտարարվել է ընդամենը, որ այդ վեց ժյուրիների քվեարկությունն «անսովոր» է եղել։ Բոլոր դեպքերում նրանց տված բալերը եզրափակիչ փուլում ընդհանրապես չեն հաշվարկվել։ Հենց այս տհաճ դրվագից հետո էլ «Եվրատեսիլի» կազմակերպիչները որոշեցին հաջորդ տարվանից փոխել կանոնները։
Այսուհետ ազգային ժյուրիները չեն մասնակցելու երկու կիսաեզրափակիչների գնահատմանը, ամեն ինչ որոշելու են միայն ու միայն հեռուստադիտողները։ Ճիշտ է, եզրափակիչում ժյուրիների կարծիքն առաջվա պես հաշվի է առնվելու։ Բայց միաժամանակ անհամեմատ ընդլայնվել է այն մարդկանց թիվը, որոնք իրավունք ունեն գնահատելու կատարումները։ Հաջորդ տարվանից դա կարող է անել փաստորեն ողջ աշխարհը, քանզի հանվում են քվեարկության բոլոր սահմանափակումները, և այլևս որևէ նշանակություն չունի, թե որտեղ եք դուք բնակվում կամ տվյալ պահին գտնվում՝ Ուրուգվայո՞ւմ, թե՞ Մադագասկարում։
Հայտնի է` որքան գումար կծախսվի «Մանկական Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար
Համաձայնե՛ք՝ առաջին հայացքից շատ դրական է, որ մեծանում է մեր՝ շարքային հեռուստադիտողների դերակատարությունը։ Բայց օրակարգում է մնում գլխավոր հարցը՝ իսկ արդյոք այս նորամուծությունները կնպաստե՞ն «Եվրատեսիլի» հետ կապված պրոբլեմների լուծմանը։ Խոսքը, բնականաբար, տեխնիկական խնդիրների մասին չէ, չնայած դրանք բազմաթիվ ու բազմազան են։ Օրինակ՝ Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան արդեն հայտարարել են՝ 2023-ի մրցույթին չենք մասնակցելու, փող չունենք։ 1969 թվականին Լիխտենշտեյնը հայտ ներկայացրեց «Եվրատեսիլին» մասնակցելու համար, բայց պատասխանը բավական անկեղծ էր՝ ախր դուք հայրենական ոչ մի հեռուստաընկերություն չունեք, էդ ինչպե՞ս եք հեռարձակելու։ Իսկ 1972 թվականին Մոնակոն ինքը հրաժարվեց անցկացնել երգի համաեվրոպական մրցույթը՝ պատճառաբանելով՝ մեր պստիկ պետության տարածքում համապատասխան մեծ դահլիճ չկա, բոլորը կազինոներն են գրավել։
Խոսքը, իհարկե, սրա մասին չէ։ Բոլորն էլ հրաշալի գիտեն՝ այս մրցույթը շատ հաճախ օգտագործվում է քարոզչական նպատակներով։ Ընդամենը մեկ արտառոց օրինակ։ 1974 թվականին Իտալիայի պետական հեռուստաալիքը արգելեց հենց Իտալիայի ներկայացրած երգի հեռարձակումը, որովհետև այն կոչվում էր «Այո»։ Կասեք՝ իսկ ի՞նչ կրիմինալ կա այդ վերնագրի մեջ։ Պարզապես մի քանի օրից իտալացիները պիտի գնային և հանրաքվեով որոշեին ապահարզանների օրինականացման հարցը, այսինքն՝ ասեին «ոչ» կամ «այո»։
Մալենա - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի բեմում կերգեն նաև Ռոզա Լինն ու Մալենան. կլինի երգի պրեմիերա
Լրահոս
0