Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Լրահոս
0