Հակոբ Արշակյանն առարկություն է ներկայացրել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաջորդ արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչևՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հստակ պետք է բացատրություն տան, թե ՀԱՊԿ–ի այլընտրանքը որն է. Ագնեսա Խամոյան
Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:
Հաջորդ արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։
Լրահոս
0