00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հստակ պետք է բացատրություն տան, թե ՀԱՊԿ–ի այլընտրանքը որն է. Ագնեսա Խամոյան

© Sputnik / Andranik GhazaryanԱգնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Ագնեսա Խամոյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն հերոսի տեղ դնել հայրենակիցների առաջ։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը կարծում է, որ սեփական ամբիցիաներից և շահից ելնելով ՀԱՊԿ–ից դուրս գալը արկածախնդրություն է։ Նա իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները սեփական լրատվամիջոցներով, իրենց պատգամավորներով պարբերաբար ՀԱՊԿ–ից դուրս գալու անոնսներ են անում, ՌԴ–ին ուղղված գործողություններ են անում, բայց այդ դեպքում պետք է իշխանությունների կողմից հստակ բացատրությունը տրվի, թե ինչպիսի անվտանգային համակարգի մեջ է ՀՀ–ն մտնում։
«Ես չեմ կարող ասել` արդյոք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ–ից, թե ոչ, քանի որ ամբողջությամբ չեմ տիրապետում, թե ինչպես են այս ընթացքում ձևավորվել ՀԱՊԿ–ի և Հայաստանի փոխհարաբերությունները։ Ես վստահեցնում եմ, որ Յուրի Խաչատուրովի հետ կատարված դեպքը իր ազդեցությունն է ունեցել ՀՀ–ի նկատմամբ ձևավորված վարքագծի և փոխված վարքագծի համար։ Սակայն սեփական ամբիցիաներից և շահից ելնելով պարզապես որոշել և ՀԱՊԿ–ից դուրս գալ, իհարկե, արկածախնդրություն է»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խամոյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթեր չստորագրելուն։

«Փաշինյանը հայրենակիցների առջև փորձում է իրեն դնել հերոսի տեղ, բայց այստեղ կարևոր հարց կա. միջազգային հարաբերությունները սեփական թիմում առկա հարաբերությունների հետ պետք չէ զուգորդել և համադրել, այստեղ հարց պետք է տալ Փաշինյանին՝ ինչո՞ւ չկա ՀԱՊԿ–ի գնահատականը, երբ նախագահողը Հայաստանն էր»,–ասաց Խամոյանը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ որոշ երկրների հետ, պատգամավորը նշեց, որ դրա պատասխանատուն էլ է ՀՀ գործող իշխանությունները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։ Նա համարել է, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
Լրահոս
0