00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խովաևն Ադրբեջանում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման. ՌԴ ԱԳՆ

© Photo : official site of MFA of RAԻգոր Խովաև
Իգոր Խովաև - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ եղել է Երևանում, որտեղ բանակցություններ է վարել Հայաստանի ղեկավարության հետ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
«Այժմ նա Բաքվում է ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը», - ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
Շփման կետեր կան. Լուկաշենկոն` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին
Դրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։
Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0