Փաշինյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին
Փաշինյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շատ կարևորում ենք և շատ ոգևորված ենք Ձեր հաջողությամբ: Եվ հիմնական հարցը, որ ես տալիս եմ, և մենք մեզ տալիս ենք, հետևյալն է. մենք ինչ պիտի անենք, որ աջակցենք, որպեսզի Ձեր տաղանդը զարգանա և Հայաստանին բերի նորանոր և ավելի մեծ հաղթանակներ»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ուզում են Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծել:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Премьер-министр Никол Пашинян принял чемпионку мира и Европы среди юниоров Мариам Мкртчян и ее тренера Завена Андриасяна (24 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Премьер-министр Никол Пашинян принял чемпионку мира и Европы среди юниоров Мариам Мкртчян и ее тренера Завена Андриасяна (24 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։
Լրահոս
0