00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

© Sputnik / Aram NersesyanՌաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվել
Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ների արտաքին սնուցումից անջատվելու հետ կապված իրավիճակն աննախադեպ է:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է։ Այսօր երեկոյան այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-ների` արտաքին էներգիայից անջատման հետ կապված իրավիճակն աննախադեպ է»–, ավելի վաղ հայտարարել էր Գրոսին` մեկնաբանելով Ռովենսկի, Հարավուկրաինական և Խմելնիցկի ԱԷԿ-ների, ինչպես նաև Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ի անջատումը արտաքին ցանցերից։
«Մինչ աշխարհը կենտրոնացած է Եվրոպայի խոշորագույն` Զապորոժիեի ատոմակայանում տիրող վտանգավոր իրավիճակի վրա, մենք չպետք է մոռանանք մյուս ատոմային օբյեկտների մասին։ Երեկ առաջին անգամ երբևէ Ուկրաինայում գործող բոլոր չորս ատոմակայանները՝ Զապորոժիեի, Ռովենսկի, Հարավուկրաինական և Խմելնիցկի, կորցրել են էներգամատակարարման ցանցերի հետ կապը։ Նրանք բոլորը վթարային դիզելային գեներատորներ են օգտագործում»,-հայտարարել է Գրոսին, նրա տեսաուղերձը հրապարակված է սոցցանցերում ՄԱԳԱՏԷ-ի ռեսուրսներում։
Գործակալության ղեկավարը հավելել է, որ սա «աննախադեպ իրավիճակ է, որն աներևակայելի էր դեռևս բառացիորեն մի քանի ամիս առաջ»:
Գրոսին ընդգծել է, որ դա խորը մտահոգություն է առաջացնում։
Նշենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:
Կիևը փորձել է Զապորոժիեի ԱԷԿ-ը կեղտոտ միջուկային ռումբ
Լրահոս
0