00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ մոդելը մշակելով` ֆրանսիացիները նման բան չեն մտածել. Գրիգորյանը` ՆԳՆ–ի ստեղծման մասին

© Предоставлено МЧС РАՆիկոլայ Գրիգորյան
Նիկոլայ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Նիկոլայ Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փրկարար ծառայության գեներալ-մայոր, փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնել, որ «պետք է որ լավ լինի»։
Այն, որ փրկարար ծառայությունը ներառվելու է ներքին գործերի նոր կազմավորվող նախարարության կառուցվածքում փրկարար ծառայության գեներալ-մայոր, փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի համար անսպասելի որոշում չէր։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ կառուցվածքային այդ փոփոխության մասին ոչ միայն տարիներ առաջ է տեղեկացել, այլև նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի հետ մասնակցել է նոր մոդելի ընտրության գործընթացին։
«Տարիներ առաջ դեռ կար այդ գաղափարը, որ պետք է ձևավորվի ներքին գործերի նախարարություն։ Այսինքն` դա նոր չէ։ Կար ֆրանսիական տարբերակը, բրիտանականը։ Եվ մենք Արմեն Երիցյանի հետ գնացինք Ֆրանսիա` ծանոթանալու նրանց ներքին գործերի նախարարության կառուցվածքին»,– ասաց Գրիգորյանը։
Փրկարար ծառայության պաշտոնաթող սպան ծառայության միացումը նոր կառույցին դրական է գնահատում` միաժամանակ հույս հայտնելով` «պետք է որ լավ լինի»։
«Ընդհանրապես, կենտրոնացված կառավարումն ամենաճիշտ կառավարումն է։ Բայց, իհարկե, որոշակի ինքնուրույնություն, ինքնաբավություն տրամադրելով սուբյեկտներին»,– ասաց Գրիգորյանը։
Այն, որ նորաստեղծ նախարարությունը մեկ ղեկավարության ներքո է հավաքելու մի շարք ուժային կառւյցների, Նիկոլայ Գրիգորյանին չի անհանգստացնում։ Գերնախարարություն ստեղծելու, նաև` այդ կառույցների նկատմամբ քաղաքական կենտրոնացված վերահսկողություն սահմանելու մտավախությանն էլ փրկարար ծառայության սպան հակադարձում է միջազգային փորձով։
«Ես նշեցի, որ դա ֆրանսիական փորձն է։ Իրենք հաստատ այդ մոդելը ստեղծելով՝ նման բան չեն մտածել։ Հետո այնպես չէ, որ բոլոր ուժային կառույցներն են ներառվում։ ԱԻՆ–ին այդքան ուժային կառույցի կարգավիճակ մի տվեք։ ԱԻՆ–ն, իհարկե լուրջ կառույց է։ Նաև` այսօրվա դրությամբ քաղպաշտպանական խնդիրների լուծողը պիտի լինի»,– ասաց Գրիգորյանը։
Ինչպիսի՞ն կլինի ներքին գործերի նախարարության կառուցվածքը. պարզաբանում է ԱԻ նախարարը
Ինչպես ցանկացած այլ խոշորացում ու օպտիմալացում, նոր ՆԳՆ–ի կազմավորումը ևս, Նիկոլայ Գրիգորյանի կանխատեսմամբ, անցնցում չի անցնելու։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ միավորվող կառույցներում կլինեն դժգոհություններ թե՛ հնարավոր կրճատումների, թե՛ անհատական տարբեր մոտեցումների հետ կապված։
Եվ, այդուհանդերձ, փրկարար ծառայության ու արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող մասնագետը նշում է, որ ներքին գործերի ու քաղպաշտպանության բնագավառների միավորումը ոլորտի զարգացման տրամաբանական շարունակությունն է։
Հիշեցնենք` ՀՀ կառվարությունը նոյեմբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի ու կից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։
Դրանով մասնավորապես նախատեսվում է առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում, բացի ոստիկանությունից, ներառել նաև փրկարար ու միգրացիոն ծառայությունները։
Ընդհանուր առմամբ ՆԳՆ–ում նախատեսվում է կենտրոնացնել 5 ոլորտ` հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կանխատեսում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։
Ծառայությունների ղեկավարներին նշանակելու է վարչապետը, նրանց տեղակալներին` ՆԳ նախարարի առաջարկով` ևս նշանակելու ու ազատելու է կառավարության ղեկավարը։
Նախարարությունն ունենալու է միասնական օպերատորական խումբ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգահարել տարբեր հեռախոսահամարներով։
2021 թվականի նոյեմբերին արդարադատության այն ժամանակվա նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ՆԳՆ–ի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2002 թվականը, որից հետո այն վերածվել էր ոստիկանության ծառայության։
Լրահոս
0