Առաջիկայում Փաշինյան-Ալիևի հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկայում նախատեսված չէ», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ անընդհատ արձանագրում է, որ իրավիճակի կարգավորման հարցում աջակցում է երկու պետություններին։ Նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը բանակցությունների անցկացման իր հարթակն առաջարկել։
Դժվար է ասել` ինչ նկատի ուներ Փաշինյանը. Մանուկյանը` շրջանակային համաձայնագրի մասին
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
Լրահոս
0