Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարությանը

© Photo : Минобороны РоссииՌԴ խաղաղապահներն Արցախում
ՌԴ խաղաղապահներն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
ՌԴ խաղաղապահներն Արցախում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոչ է արել Ադրբեջանի ՊՆ–ին՝ կասկածի տակ չդնել իրենց գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն արձագանքել է Բաքվի հայտարարությանը։
Մասնավորապես, զորախմբի հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ ադրբեջանական քննադատությունը զարմանք է առաջացնում։
«Ավելի վաղ և ոչ մեկ անգամ ՌԴ ՊՆ տեղեկագրերում Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցման ապահովման համատեքստում օգտագործվել են նաև այլ, ոչ ադրբեջանական տեղանուններ։ Այդ ամենը, սակայն, տեղեկատվական հարթակում դժգոհությունների առիթ չի դարձել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Խաղաղապահներն անդրադարձել են նաև Ղարաբաղում ծավալվող գործունեությանը` նշելով, որ վատ չէր լինի, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կասկածի տակ չդներ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը նման աննշան առիթներով և շարունակեր համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։
Լրահոս
0