Արման Սարգսյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր

© PhotoԱրման Սարգսյանը Միխայել Ջիբերտիի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
Արման Սարգսյանը Միխայել Ջիբերտիի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Արման Սարգսյանը Միխայել Ջիբերտիի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
© PhotoԱրման Սարգսյանը Միխայել Ջիբերտիի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
Замминистра обороны Арман Саркисян принял управляющего директора Европейской службы внешних связей по России, Восточному партнерству, Центральной Азии, региональному сотрудничеству и ОБСЕ Майкла Зиберта (25 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Արման Սարգսյանը Միխայել Ջիբերտիի հետ քննարկել է ԵՄ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
«Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան
Լրահոս
0