Արմավիրի մարզում Nissan–ը բախվել է կայանած բեռնատարին. վարորդը տեղում մահացել է

© Photo : official site of MES of RA Վթար Երևան–Մարգարա ճանապարհին
Վթար Երևան–Մարգարա ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարը տեղի է ունեցել Երևան-Մարգարա ավտոճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում` Երևան–Մարգարա ճանապարհին, վթար է եղել։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 25-ին` ժամը 18։47-ին։
«Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։
Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ
Լրահոս
0