00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրում. ուզում են Ադրբեջանի ԱԺ–ին պատասխանել

© Sputnik / Asatur YesayantsЗдание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ի պատասխան Միլի Մեջլիսի հայտարարությամբ հանդես գալ՝ շեշտադրելով Արցախի անկախության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Ընդդիմադիրներն ուզում են, որ ԱԺ–ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել էր ՀՀ խորհրդարանին` կոչ անելով հայկական կողմին «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ Այսինքն` նրանք կարծում են, որ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի հիման վրա արված քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը ։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է պատասխանել` ասելով, որ Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչև 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնել հայ ռազմագերիներին։
Իսկ ինչ վերաբերում է արցախահայությանը, ապա կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը` առանց սահմանափակումների։ Նշվում է, որ Արցախն ամրագրել է իր անկախությունը` նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ ՀՀ–ն կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։
Միաժամանակ խմբակցությունն առաջարկում է միջազգային հանրությանը գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիային, պատասխանատվության ենթարկել նրա կատարած ռազմական հանցագործությունների համար։ Իսկ միջազգային հումանիտար կազմակերպություններին կոչ են անում քայլեր ձեռնարկել հայ բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
Հավելենք, որ դեռ պարզ չէ` իշխող մեծամասնությունը կմասնակցի նիստին, թե ոչ։
Լրահոս
0