Վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է. ՀՀ նախագահ

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը էներգետիկ շուկայի ազատականացման համար առաջին քայլերն է անում, որի վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը:
Խաչատուրյանի խոսքով` այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգի մշակման գործում:
«Վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում»,–ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ այդ գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները։
Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ:
Լրահոս
0