Կենտրոնում և Նոր Նորքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

© Sputnik / Aram NersesyanԵրեկոյան Երևան
Երեկոյան Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Երեկոյան Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած շաբաթ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 17-23–ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։
Միևնույն ժամանակ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 17-19-ը, Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։
Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած․ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է
Լրահոս
0