https://armeniasputnik.am/20221125/martunium-u-martakertum-adrbejancinery-tirakhavvorel-en-gjughashkhatanq-katarvoghnerin-51814903.html
Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանցիները թիրախավորել են գյուղաշխատանք կատարողներին
Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանցիները թիրախավորել են գյուղաշխատանք կատարողներին
Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղատնտեսական աշխատանք կատարողների ուղղությամբ` խոչընդոտելով դրանց ընթացքը։ 25.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-25T14:01+0400
2022-11-25T14:01+0400
2022-11-25T14:01+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
ադրբեջան
կրակոց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/19/51814749_11:0:813:451_1920x0_80_0_0_b00965d0b4a4dc6b4bf0506dde6bbc48.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։«Այսօր ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրիգորյանը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ ժամը 11:30-ի սահմաններում Թաղավարդի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։Ոստիկանության շրջանային բաժինները հավաքագրած փաստերը տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:Հիշեցնենք, որ նոյեմբեր 22-ին էլ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակել էին Արցախի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ, որտեղ քաղաքացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/19/51814749_111:0:712:451_1920x0_80_0_0_975927ac52718f6f0201c13d2fef5715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, կրակոց
խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, կրակոց
Մարտունիում ու Մարտակերտում ադրբեջանցիները թիրախավորել են գյուղաշխատանք կատարողներին
Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղատնտեսական աշխատանք կատարողների ուղղությամբ` խոչընդոտելով դրանց ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ «Այսօր ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրիգորյանը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ ժամը 11:30-ի սահմաններում Թաղավարդի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել։ Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրկին թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները հավաքագրած փաստերը տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:
Հիշեցնենք, որ նոյեմբեր 22-ին էլ
ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակել էին Արցախի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ, որտեղ քաղաքացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում։