https://arm.sputniknews.ru/20221126/lvorium-pareknery-tsetsel-en-qaghaqacinerin-mipy-vostikanutjunic-parzabanum-e-pahanjel-51877709.html
Լոռիում պարեկները ծեծե՞լ են քաղաքացիներին. ՄԻՊ–ը ոստիկանությունից պարզաբանում է պահանջել
Լոռիում պարեկները ծեծե՞լ են քաղաքացիներին. ՄԻՊ–ը ոստիկանությունից պարզաբանում է պահանջել
Sputnik Արմենիա
Ոստիկանությունից հավաստիացրել են, որ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։ 26.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-26T18:37+0400
2022-11-26T18:37+0400
2022-12-04T14:33+0400
հայաստան
լոռի
ծեծ
պարեկային ծառայություն
հհ ոստիկանություն
քրիստինե գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003305_0:113:1600:1013_1920x0_80_0_0_3f2da8c44d74a115aa541e02e7fb6fd1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Քրիստինե Գրիգորյանը ՀՀ ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ահազանգ է ստացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների, նրանցից ոմանք կոտրվածքներ են ստացել։ Պարեկային ծառայության աշխատակիցները, ըստ ահազանգի, նաև արցունքաբեր գազ են կիրառել, իսկ միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը ոչնչացվել են։Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003305_88:0:1511:1067_1920x0_80_0_0_0e83cf295bf79f79aa03bd568d9acfb4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի, ծեծ, պարեկային ծառայություն, հհ ոստիկանություն, քրիստինե գրիգորյան
հայաստան, լոռի, ծեծ, պարեկային ծառայություն, հհ ոստիկանություն, քրիստինե գրիգորյան
Լոռիում պարեկները ծեծե՞լ են քաղաքացիներին. ՄԻՊ–ը ոստիկանությունից պարզաբանում է պահանջել
18:37 26.11.2022 (Թարմացված է: 14:33 04.12.2022) Ոստիկանությունից հավաստիացրել են, որ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Քրիստինե Գրիգորյանը ՀՀ ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր
ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ահազանգ է ստացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների, նրանցից ոմանք կոտրվածքներ են ստացել։ Պարեկային ծառայության աշխատակիցները, ըստ ահազանգի, նաև արցունքաբեր գազ են կիրառել, իսկ միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը ոչնչացվել են։
Ոստիկանությունից ՄԻՊ–ին հայտնել են, որ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, և հավաստիացրել են, որ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։