В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Photo : Screenshot / Զինուժ MediaЗдание министерства обороны Армении
Здание министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0