00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԱԾ-ի նախկին պետի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Կամո Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Կամո Աղաջանյան
Բաժանորդագրվել
Արցախի դատախազությունը հրապարակումն ուղարկել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ, ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քրեական վարույթը նախաձեռնվել է hetq.am կայքում հրապարակված «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ։
«Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ` հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։
Հոդվածում նշվել է, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին, որտեղ աշխատում էր Աղաջանյանի մտերիմ Աշոտ Ամիրջանյանը:
«Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը»,–ասված է հոդվածում։
Բացի այդ, ըստ հրապարակման` Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ, խանութներ, սննդի կետեր ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված:
Հիշեցնենք` Կամո Աղաջանյանը ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020թ. մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել` դեկտեմբերի 22-ին։
Լրահոս
0