00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:32
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում. փոխնախարար

© Sputnik / Aram GareginyanՀակոբ Վարդանյան
Հակոբ Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Հակոբ Վարդանյան
Բաժանորդագրվել
Հայաստանից Վրաստան բարձր լարման նոր էլեկտրահաղորդման գիծ է կառուցվում։ Հետևաբար կողմերը ստորագրել են վթարային իրավիճակներում փոխօգնության պայմանագիր և հիմա պատրաստվում են ստորագրել հաջորդը` կոմերցիոն փոխհոսքերի շեղումների կարգավորման վերաբերյալ պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի իրավական նոր հիմք է պատրաստում։ Սոչիում կայացած «Ատոմէքսպո» ատոմային տեխնոլոգիաների համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Այժմ երկու հարևան երկրների էներգահամակարգերն աշխատում են մեկուսացված ռեժիմում։ Երբ Հայաստանն ուզում է էլեկտրաէներգիա ստանալ Վրաստանից, սահմանամերձ հատվածներում անջատում է իր ցանցի գծերից մեկն ու միացնում վրացականին (և հակառակը` անհրաժեշտության դեպքում Վրաստանն է իր հատվածներից մեկում անջատում ու միացնում Հայաստանի համակարգին)։ Էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումից հետո կողմերը կկարողանան էլեկտրաէներգիայի ազատ փոխանակում իրականացնել։
Հայկական սեյսմիկ տվիչները կարող են հայտնվել ԱՊՀ երկրների և Եգիպտոսի ԱԷԿ-ներում
Այդ նպատակով KfW գերմանական բանկից ստացած վարկով Հայաստանից Վրաստան 400 կիլովոլտ բարձր լարման նոր գիծ կկառուցվի։ Այն կլրացնի գործող 220 կիլովոլտ գիծը։ Բացի այդ, սահմանին այսպես կոչված հաստատուն հոսանքի ներդիր կտեղադրվի, որը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել առանց վերոնշյալ անջատում–միացումների։ Առայժմ այնտեղ 350 մեգավատտ հզորությամբ միայն մեկ մոդուլ կտեղադրվի, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է տեղադրել ևս մի քանիսը։
Շինարարության մրցույթն արդեն ընթացքի մեջ է և կավարտվի 2023 թվականի գարնանը։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 40 ամսում։ Հաշվի առնելով, որ էներգիայի փոխհոսքերի ծավալներն ավելանալու են` դրանց համար կանոններ են մշակվում։
Հայաստանից Վրաստան վթարային իրավիճակներում փոխօգնության պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերին, և առաջիկա ամիսներին պատրաստվում են ստորագրել հաջորդը` կոմերցիոն փոխհոսքերի շեղումների կարգավորման վերաբերյալ պայմանագիրը (այսինքն այն դեպքերի, երբ մատակարարումների իրական ծավալները կշեղվեն պայմանագրում նշված ծավալներից)։
Շարունակում է գործել նաև 2015 թվականին ստորագրված շրջանակային համաձայնագիրը` Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան քառակողմ միջանցքի համար։
Շարունակվում է նաև Իրանից Հայաստան նույն լարման (400 կՎ) ԷՀԳ–ի կառուցումը։ Մի քանի անգամ հետաձգելուց հետո այժմ շինարարության ավարտի ժամկետը տեղափոխվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջ։ Քանի որ շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է իրանական կողմը, աշխատանքներն իրականացնում են իրանցի կառուցապատողները։ Նրանք արդեն ավարտել են աշխատանքները առավել բարենպաստ հատվածներում, իսկ բարդ լեռնային հատվածներում դեռևս աշխատում են։
Այս երկու գծերի կառուցումից հետո չորս երկրները կկարողանան էլեկտրաէներգիայի ազատ առուվաճառք իրականացնել։
Նոր ատոմակայանի մոտավոր արժեքը մինչև տարեվերջ կորոշվի․ Հայկական ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն
Լրահոս
0