00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են անում ՌԴ խաղաղապահներն Արցախում

© Photo : press office of MoD of RFՌուս խաղապահները Արցախում
Ռուս խաղապահները Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Ռուս խաղապահները Արցախում
Բաժանորդագրվել
ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում իրենց հիմնական և մարդասիրական գործունեության վերաբերյալ կադրեր են հրապարակել։
Շատերին է հետաքրքրում, թե ինչ է կատարվում այնտեղ, որտեղով անցավ 44-օրյա պատերազմի կործանարար փոթորիկը։ Արդեն երկու տարի է` այնտեղ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ), որի պարտականության մեջ է մտնում հրադադարի ռեժիմի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կատարման վերահսկումն ու դրանից բխող այլ խնդիրներ։

Մարդասիրական գործունեություն

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարդասիրական արձագանքման կենտրոն ունի, որտեղ նախևառաջ կենտրոնանում են բարեգործական կազմակերպությունների օգնության կարիքն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները, այնուհետև անհրաժեշտ իրերը փոխանցվում են մանկական հաստատություններին և անմիջապես ընտանիքներին։
Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր` հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, գազօջախներ, խոհանոցային գույք, սննդամթերքի հավաքածուներ, անկողնային պարագաներ` բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական պարագաներ և դեղամիջոցներ։
Կենտրոնն օգնում է նաև սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների վերականգնմանը` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ Շահագործման է հանձնվել ավելի քան 30 հաստատություն։ Վերականգնվում է վնասված էլեկտրահաղորդման գծերի, ջրատարի և գազի հետ կապված հաղորդակցությունների աշխատանքը։ ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինի խոսքով` այսօրվա դրությամբ կրթական գործընթացը վերսկսել է իրենց պատասխանատվության գոտում գտնվող բոլոր դպրոցներում։ Դասերի են վերադարձել ավելի քան 6 հազար աշակերտ։ Բացի այդ, ապահովել են 307 մարդասիրական ակցիայի իրականացման անվտանգությունը։

Ոչնչացում և ականազերծում

ԼՂ շրջաններում սահմանազատման գծի մոտ ՌԴ խաղաղապահներն ամեն օր իրականացնում են չպայթած զինամթերքի, ականների և արկերի որոնողական աշխատանքներ։ Մարդասիրական արձագանքման ստորաբաժանումների զինծառայողները գյուղատնտեսական նշանակության և կենդանիներին արածեցնելու համար նախատեսված բնակավայրերի և մերձակա տարածքների մաքրման աշխատանքներ են իրականացնում։
Պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում հատուկ տարածք և ոչնչացվում։ Տարհանման ոչ ենթակա ռազմամթերքը ոչնչացվում է տեղում` անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։
Ինժեներական ծառայության սպա Պյոտր Պարշիկովն ասում է, որ ճանապարհների և շարասյունային ճանապարհների հետախուզումն իրականացվում է բացառապես նորագույն տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Միջոցառումների ժամանակ կիրառվում է Ուրան-6 շարժական ռոբոտոտեխնիկական համալիրը, որը թույլ է տալիս հեռակառավարման միջոցով ոչնչացնել պայթյունավտանգ առարկաները։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ընդհանուր առմամբ չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2490,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհահատված, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26759 պայթյունավտանգ առարկա։

Ստուգումներ ճանապարհներին

ՌԴ խաղաղապահները 30 դիտակետում շուրջօրյա ռեժիմով վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։
Բոլոր դիտակետերը կահավորված են տեսանկարահանող ժամանակակից սարքերով։
ՌԴ խաղաղապահները ապահովում են դիրքերի անցակետերով տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումը։ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիցկինի խոսքով` հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգվում են բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև զննության ենթարկվում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0