Մահացել է Բելառուսի արտգործնախարարը

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Մակեյ
Վլադիմիր Մակեյ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Վլադիմիր Մակեյ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ Մակեյը սրտի կաթված է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. 64 տարեկանում կյանքից հեռացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։
Նշենք, որ վերջին խոշոր միջոցառումը, որին մասնակցել էր Մակեյը, նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովն էր։
Ըստ բելառուսական լրատվամիջոցների՝ Մակեյը գտնվել է Դրոզդիի իր տանը, երբ սրտի կաթված է ստացել։ Նա ժամանակին չի դիմել բժշկի, քանի որ լուրջ չի վերաբերվել իր վիճակին։ Վաղը Մակեյը պետք է թատրոն գնար, որտեղ նախատեսված է նրա կնոջ՝ դերասանուհի Վերա Պոլյակովա-Մակեյի բեմադրությունը։
Հիշեցնենք` Վլադիմիր Մակեյը Բելառուսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականի օգոստոսի 20–ին։
Լրահոս
0