00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Pegasus» լրտեսող ծրագրով հեռախոսների վարակման դեպքերով ԱԱԾ–ում քրեական վարույթ չկա

© SputnikՍմարթֆոն. արխիվային լուսանկար
Սմարթֆոն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Բաժանորդագրվել
Թեև փորձագետները համարում են, որ այս ծրագրի առկայությունը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար, բայց ԱԱԾ-ն դեռ չի զբաղվում խնդրով, ասում են` դիմումներ չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Pegasus» լրտեսող ծրագրով հեռախոսների հնարավոր վարակման դեպքերով քրեական վարույթ չի հարուցվել, քննություն չի իրականացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր` ՀՀ մի շարք քաղաքացիներ «Apple»–ից նամակ են ստացել, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Մարտիրոսյանը նշել էր, որ իրենք տեղյակ են մոտ 10 մարդու մասին, որոնց թվում կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Հասցրել էին ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա «Pegasus» լրտեսական ծրագիր էր հայտնաբերվել։ Ըստ նրա՝ տուժողների ցանկը խոսում է այն մասին, որ կրկին ազգային անվտանգության լուրջ խնդիր է առաջացել։
«ՀՀ քաղաքացիներից «Pegasus» ծրագրով հեռախոսների հնարավոր վարակման մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դիմումներ չեն ստացվել», - հայտնել են ԱԱԾ–ից։
Միաժամանակ նշել են, որ ՀՀ քաղաքական գործիչներին «Pegasus» ծրագրով գաղտնալսելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստեր չկան։
Նշենք, որ «Pegasus»–ն ամբողջական մուտք է տալիս հեռախոսի բոլոր տվյալներին՝ գտնվելու վայր, զանգեր, հաղորդագրություններ։ Տեղադրումն ու «վարակումը» կարող է լինել շատ աննկատ, օրինակ` մարդը կարող է «WhatsApp»-ով ստանալ հաղորդագրություն կամ նկար, բացել, և հեռախոսն արդեն «վարակված» կլինի։
Հերթական սենսացիան. հրապարակվել է Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը
Անցյալ տարի աշնանը ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնել էին, որ իրենց հեռախոսները վարակված են։ Հատկանշական է, որ Հայաստանում մեկ տարի անց ծրագրով վարակվելու դեպքերը կրկին առկա են։
Լրահոս
0