ՌԴ ևս 9 զինծառայող է վերադարձել ուկրաինական գերությունից. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս 9 զինծառայող է հայրենիք վերադարձել ուկրաինական գերությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զինծառայողները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Մոսկվա կտեղափոխվեն բուժհաստատություններում բուժում ստանալու և վերականգնվելու համար։
Գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հակագրոհը. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 275-րդ օրը։
Լրահոս
0