00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելացել է

© Sputnik / Aram NersesyanԶարեհ Սինանյան
Զարեհ Սինանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2022
Զարեհ Սինանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերի թիվն ավելացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Հարցին, թե վերջին մի քանի տարում քանի հոգի է սփյուռքից ներդրում արել, Սինանյանը նշեց` իրենց գրասենյակը վիճակագրություն չի վարում, բայց չբացառեց, որ էկոնոմիկայի նախարարությունում կարող են տվյալներ լինել։
Սյփուռքի գլխավոր հանձնակատարը նաև շեշտեց, որ ներդրումները շատացել են Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ–ից, չնայած նրան, որ ներդրումային ռիսկայնությունն աճել է` անկախ անվտանգային հարցերից։
«Պատերազմն էլ շատ յուրահատուկ հետևանքներ ունեցավ։ Մի կողմից մենք ունեցանք բարոյական մեծ անկում` մարդկանց կողմից հուսալքության դրսևորումներ։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ պատերազմից հետո մարդիկ, որոնք անգամ չէին էլ մտածել տեղափոխվելու մասին, գիտակցել են, որ իրենցից է կախված այս երկրի ապագան ու եկել են Հայաստան, ներդրում արել ՀՀ տնտեսության մեջ»,– նշեց Սինանյանը։
Նա նաև մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե հայկական սփյուռքի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Ինչպես պարզվեց, խոսքն ամբողջ աշխարհի հայերի մասին չէ, միայն ԱՄՆ–ի, որտեղ էլ հանձնակատարի գրասենյակն ու էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրություններ են արել պարտատոմսերի պահանջարկի վերաբերյալ։
«Ուսումնասիրություններից հետո պատասխան են ստացել ամերիկաբնակ 2000 հայից։ Կենտրոնացանք նաև ինչ–որ չափով ֆինանսական աշխարհի հետ առնչություն ունեցող անձանց կարծիքների վրա։ Արդյունքում ստացվեց, որ սփյուռքի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանի պարտատոմսեր ձեռք բերել։ Մենք մի քանի մասի ենք բաժանել նրանց` անձինք, որոնք պատրաստ են գնել պարտատոմսերը, շատ պատրաստ են և մարդիկ, որոնք ոգևորված են։ Թվերը բավականին հուսադրող էին»,– ասաց Սինանյանը։
Մենք կողմ չենք. Սինանյանը` սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տալու փոփոխությունների մասին
Նա ընդգծեց, որ այժմ այդ ուղղությամբ շարունակում են աշխատել։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ հայկական սփյուռքի համար պարտատոմսերի թողարկումը թույլ կտա առողջացնել Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների համայնքների հայերի հետ։
Նրա հավաստմամբ` կառավարությունը մտադիր է հեռանալ բարեգործության տրամաբանությունից և գործընկերային փոխհարաբերությունների անցնել հենց այդ պարտատոմսերի միջոցով։ Սինանյանի պնդմամբ` պարտատոմսերի գաղափարի մեջ կա և՛ շահութաբերության, և՛ մի քիչ էլ բարեգործության տարր, քանի որ, չնայած մեծ ռիսկերին և ցածր տոկոսադրույքներին, հայերն, այնուամենայնիվ, դրանք գնելու են։
Լրահոս
0