00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ռուսական շուկայում ավելի շատ առավելություններ ունի, քան Հնդկաստանն ու Չինաստանը

© Sputnik / Asatur YesayantsԵվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի (Եկատերինբուրգ) ղեկավար Անդրեյ Ռուսակովը Sputnik ռադիոկայանում
Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի (Եկատերինբուրգ) ղեկավար Անդրեյ Ռուսակովը Sputnik ռադիոկայանում - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է Ռուսաստանի Եվրոպական-ասիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Ռուսակովը։
- Ի՞նչ դժվարություններ են առաջացել Ռուսաստանի համար պատժամիջոցների պատճառով և ի՞նչ հնարավորություններ են նման պայմաններում բացվել Հայաստանի համար:
- Ամերիկան խորամանկորեն է մոտենում, նրանց պատժամիջոցներն աշխատում են իրենց չվնասելու սկզբունքով։ Իսկ ահա Եվրամիությունում որոշ երկրներ արդեն խնդրում են բացառություններ մտցնել գործունեության առանձին տեսակների և ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ ռուսական բանկերը հայտնվել են սահմանափակումների տակ։ Բացի այդ, փոքր ու միջին բիզնեսը, որը պետության հետ կապ չունի, հիմա չի կարող արևմտյան արտադրանք գնել, իսկ այնտեղ չեն կարող մերը ստանալ։ Բայց ընդհանուր առմամբ, ավելի զգայուն տնտեսական անկում էր սպասվում։ Մեզ փրկեց այն, որ անհատ ձեռնարկատերն ամեն ինչ անում է, որ իր ձեռնարկությունն աշխատի։ Հենց այս վիթխարի ակտիվությունն էլ փրկեց Ռուսաստանի տնտեսությունը։
Ձևավորվում է նոր տնտեսական մոդել, որը կապված է ԵԱՏՄ երկրների հետ ավելի սերտ փոխգործակցության հետ, որտեղ ֆինանսական և այլ բնույթի սահմանափակումներ չկան։ Ռուսական շուկայի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն աճել է չինացի և հնդիկ արտադրողների կողմից, սակայն դրանք չունեն այնպիսի առավելություններ, ինչպիսին Հայաստանն ունի ԵՏԱՄ շրջանակում։
2021 թվականին հայկական ագրարային արտադրանքը ռուսական շուկայում Բելառուսից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել։ Բիզնես առաքելություններն ավելի ակտիվ են Հայաստան գալիս։ Նոր կապեր է պետք ստեղծել բաղադրիչների մատակարարների հետ, քանի որ արևմտյան ընկերությունների ռուսական շուկայից հեռանալուց հետո այժմ հայրենական ձեռնարկատերերը հաճախ ստիպված են լինում երեք հերթափոխով աշխատել։
Սվերդլովսկի մարզից (ես ծագումով այնտեղից եմ) առաջիկայում Հայաստան է պատրաստվում գալ նաև կառավարական և բիզնես առաքելություն։ Ես խորհուրդ կտայի հայ գործարարներին ակտիվորեն մասնակցել և օգտագործել նման եզակի հնարավորությունները։
- Որքանո՞վ է Հայաստանը հետաքրքիր Սվերդլովսկի մարզի համար և հատկապես որ ուղղություններով՝ հաշվի առնելով, որ այն իր տնտեսական հնարավորություններով երեք անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությունը:
- Սվերդլովսկի մարզին հետաքրքիր է Հայաստանի հետ համագործակցությունը առաջին հերթին մեքենաշինության, մետալուրգիայի, դեղագործության ոլորտներում։ Ռուս քաղաքական գործիչները, գործարարներն ու փորձագետները շատ լավ հասկանում են, որ պատժամիջոցները երկար են տևելու։ Պետք է հարմարվել և նոր լոգիստիկ ուղիներ, նոր գործընկերներ և բիզնեսի առաջխաղացման նոր ուղիներ փնտրել։ Դա էլ անում են ռուս գործարարները՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր գրանցելով Հայաստանում։
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
Բայց Հայաստանը պետք չէ միայն սպառողաբար դիտարկել։ Ձեր երկրով հետաքրքիր տարանցիկ երթուղի է անցնում: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է նախապատրաստվում։ Երևանը Թեհրանի հետ աշխատում է Սև ծով -Հայաստան - Հնդկական օվկիանոս տրանսպորտային երթուղու ստեղծման ուղղությամբ։
- Արդյոք Ռուսաստանից ռելոկանտները երկար կմնան Հայաստանում, և ինչպես անել, որ դա Հայաստանում իրական տնտեսական աճի հանգեցնի:
- Նրանք հարկեր են վճարում Հայաստանի տնտեսությանը, աշխատատեղեր են ստեղծում, դրամն է ամրապնդվել։ Բայց մյուս կողմից, նրանց ներհոսքի պատճառով աճել են բնակարանների վարձակալության գները։ Հայաստանը միշտ այլ պարադիգմի մեջ է ապրել։ Իրավիճակը մի փոքր թեժացել է, Հայաստանի իշխանությունը պետք է ավելի վճռական լինի, եթե այդ փուչիկը սկսի սպառնալ տնտեսությանը։
- Որքանո՞վ եք կապված Հայաստանի հետ, ի՞նչն է ձեզ այստեղ դուր գալիս:
- Ես շատ եմ սիրում Հայաստանը և այն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից եմ համարում։ Չեմ կրկնի հիացմունքի խոսքերը հայկական խոհանոցի մասին, որը շատ տարածված է Ռուսաստանում և հիշեցնել, որ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառվել։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մեծ բարեկամն է։ Ես կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում ռուս քաղաքական գործիչները կասկածներ չունեն։
Լրահոս
0