00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարենցի հոգու լույսը. Երևանում տեղադրվեց մեծանուն բանաստեղծին նվիրված հուշատախտակը

© Sputnik / Aram NersesyanՇենքը, որտեղ ապրել է Չարենցը
Շենքը, որտեղ ապրել է Չարենցը - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Բաժանորդագրվել
1937 թվականի հուլիսի 26–ին հենց այս հասցեից են Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները Չարենցին բանտ տարել։
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,–
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) թոռնուհին` Գոհար Չարենցն այս խոսքերով ողջունեց Երևանի Մաշտոցի 17 շենքի մոտ հավաքված քաղաքացիներին, որոնք եկել էին մասնակցելու բանաստեղծին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը։
© Sputnik / Aram Nersesyan Գոհար Չարենց
Внучка Егише Чаренца Гоар Чаренц на церемонии установления мемориальной доски в память Чаренца (27  ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Գոհար Չարենց
Հենց այս հասցեում գտնվող բնակարանում է 1935-1937 թվականներին ապրել Չարենցը։ Այս տարի նշվում է բանաստեղծի ծննդյան 125–ամյակը, իսկ երեկ` նոյեմբերի 27–ին, նրա մահվան 85–րդ տարելիցն էր։
© Sputnik / Aram NersesyanՇենքը, որտեղ ապրել է Չարենցը
Церемония установления Мемориальной доски в память Егише Чаренца (27  ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Շենքը, որտեղ ապրել է Չարենցը
Խորհրդանշական է, որ Չարենցն ինքն է այս տունն ընտրել։ Մի օր, երբ անցնելիս է եղել Մաշտոցի պողոտայով, տեսել է, որ շինարարները կարմիր տուֆով շենք են կառուցում, մոտեցել է ու իրեն բնորոշ անմիջականությամբ ասել. «Պետք է խնդրեմ մի բնակարան այս կարմիր տանը»։
Այն ժամանակ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարը Աղասի Խանջյանն էր։ Հենց նրա կարգադրությամբ էլ շենքի երրորդ հարկի երեքսենյականոց թիվ 12 բնակարանը տրվում է Չարենցին։
«Չարենցը մինչև 1935 թվականը բնակարան չի ունեցել, նա վարձակալությամբ ապրում էր տարբեր տներում` երբեմն վարձելով ոչ թե սենյակը, այլ դրա մի անկյունը։ Մայրս մեկ ամսական, մորաքույրս` երեք տարեկան է եղել, երբ տեղափոխվել են այս տուն»,–պատմում է Չարենցի թոռնուհին։
1937 թվականի հուլիսի 26–ին հենց այստեղից են Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները Չարենցին բանտ տարել։ Դրանից հետո նա այլևս այս տուն չի մտել։
© Sputnik / Aram NersesyanԵղիշե Չարենցի հուշատախտակի բացումը
Церемония установления мемориальной доски в память Егише Чаренца (27  ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը
Որոշ ժամանակ անց դատապարտվել է նաև Չարենցի կինը` Իզաբելլան, իսկ երկու դուստրերը մնացել են մանկատների ու հարազատների հույսին։
1954 թվականին` Կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո, Չարենցն արդարացվեց։ Իսկ տարիներ անց` 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ, ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ այս բնակարանը վերածվեց Չարենցի տուն-թանգարանի։ Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թվականի հունվարին։ Այդ տարիներին շենքի վրա տեղադրվել էր Չարենցի հուշատախտակը, որը, սակայն, հանվեց 2016 թվականին, քանի որ տարեթվերի մեջ սխալ կար։
«Մենք հրավիրեցինք մասնագետների` հասկանալու` արդյոք հնարավոր է ուղղել քարե հուշատախտակի վրա գրված տարեթվերը , բայց մեզ ասացին, որ որևէ բան անել հնարավոր չէ , ավելի լավ է` նորը պատրաստվի։ Մեր ընտանիքի լավ բարեկամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն իր նախաձեռնությամբ հուշատախտակը նվեր արեց Չարենցի 125–ամյակին»,–ասաց Գոհար Չարենցը։
Քանդակագործ Արմենակ Վարդանյանի հեղինակած հուշատախտակի մտահղացման հիմքում ընկած է Չարենցի դեպի արև, դեպի լույս , դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը։
© Sputnik / Aram Nersesyan

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Եղիշե Չարենցի հուշատախտակի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Եղիշե Չարենցի հուշատախտակի բացմանը - Sputnik Արմենիա
1/5

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Եղիշե Չարենցի հուշատախտակի բացմանը

© Sputnik / Aram Nersesyan

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը - Sputnik Արմենիա
2/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

© Sputnik / Aram Nersesyan

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը - Sputnik Արմենիա
3/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

© Sputnik / Aram Nersesyan

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը - Sputnik Արմենիա
4/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

© Sputnik / Aram Nersesyan

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացման արարողության ժամանակ

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա
5/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացման արարողության ժամանակ

1/5

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Եղիշե Չարենցի հուշատախտակի բացմանը

2/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

3/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

4/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացումը

5/5

Եղիշե Չարենցի հուշատախտակի բացման արարողության ժամանակ

Բանաստեղծին նվիրված հուշատախտակը բացվեց աղոթք դարձած «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հնչյունների ներքո, որը ներկաները միաձայն արտասանեցին։
Լրահոս
0