00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու հետ համագործակցելու առումով որևէ բարդույթ չունենք. բացառիկ զրույց Սինանյանի հետ

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Զարեհ Սինանյանը վստահեցնում է` Գարեգին Բ–ին և Արամ Ա-ին անձամբ է հրավիրել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։ Նրանցից մերժում ստանալու պատճառները տարբեր են։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱԱԾ–ից պահանջել է այն անձանց ցուցակը, որոնց մուտքը ՀՀ արգելված է։ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց այդ մասին` վստահեցնելով, թե ինքը մասնակցություն չի ունեցել այդ ցուցակները կազմելու գործընթացում։ Միաժամանակ հարցազրույցի ընթացքում Սինանյանն անդրադարձել է նաև Համաշխարհային հայկական գագաթնաժողովին եկեղեցու չմասնակցելուն և եկեղեցու հետ հետագա համագործակցության հարցին։ Հանձնակատարի հետ զրուցել ենք նաև այլ կարևոր հարցերի շուրջ։ Հարցազրույցն ավելի մանրամասն ներկայացնում ենք ստորև։
-Հոկտեմբերի 28-31-ին Երևանում կայացավ համաշխարհային հայկական գագաթնաժողովը. ի՞նչ աշխատանքներ են տարվել և ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ համագումարից։
-Գագաթնաժողովն իր ֆորմատով նոր երևույթ էր։ Չնայած այն հանգամանքին, որ երկրի անվտանգային իրավիճակը մի թեթև կասկածի տակ էր դրել գագաթնաժողովն անցկացնելու հնարավորությունը, սակայն այն կայացավ։ Որպես մասնակիցների ընդհանուր թիվ շատ համեստ ցուցակ էինք կազմել` նախատեսել էինք 600 մասնակից, որից 300-ը պետք է լինեին սփյուռքից, իսկ 300-ը` Հայաստանից։ Այսինքն` 300 անձ ենք հրավիրել 7–միլիոնանոց սփյուռքից, ինչն արդեն իսկ բարդ էր։
–Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնակիցները։
Առաջին հերթին մեր սկզբունքն էր կազմակերպություններ չհրավիրելը` որոշել էինք, որ պետք է անհատների վրա կենտրոնանալ։ Մենք ուզում էինք կենտրոնանալ անհատների կարողությունների վրա, քանի որ դրանք են ի վերջո հաջողություն կամ ձախողում ապահովում։ Մյուս կողմից` շատ հաճախ անհատները նաև կազմակերպությունների անդամներ են։ Մենք հրավիրել ենք մարդկանց, որոնք ինչ–որ փորձագետի մակարդակով մեր օրակարգի հետ կապ ունեն կամ իրենց համայնքային աշխատանքով մեր օրակարգի հետ կապ ունեն։
Սփյուռքը հիասթափված է Հայաստանի ղեկավարությունից. Արա Աբրահամյանն ասում է` ինչ անել
–Իսկ քաղաքական հայացքները հաշվի առե՞լ եք, թե՞ ոչ։
-Որոշ բացառություններով` այո։ Այսինքն` բնական է, որ մարդկանց, որոնք բացարձակապես թշնամաբար են վերաբերվում կառավարությանը կամ Հայաստանին, չենք հրավիրել։ Կան նման մարդիկ, որ չենք հրավիրել, կամ էլ գտել ենք, որ նրանք հավելյալ արժեք չեն բերելու գագաթնաժողովին։ Բացի այդ, հաշվի առնելով հրավիրյալների այն սահմանափակ թիվը, որ ունեինք, բոլորին չենք հրավիրել։ Ի դեպ`գագաթնաժողովի բացման արարողությանը շուրջ 820, իսկ փակմանը 400-500 անձ է ներկա եղել սփյուռքից։ Այսինքն` գոնե բովանդակային մասով այնքան հետաքրքիր էր այն, որ մարդիկ չեն մեկնել ժամանակից շուտ` մի բան, որն անցյալում միշտ է եղել։
Ինչ վերաբերում է արդյունքներին և մեր հաջողել-չհաջողելուն, ապա դեռ շուտ է այդ մասին խոսել։ Կարծում եմ` գագաթնաժողովի արդյունքը երկարաժամկետ է` այնտեղ հնչած առաջարկները պետք է վերածենք կիրառելի արդյունքների, այլ ոչ պետք է որպես զուտ ինտելեկտուալ որակի խոսակցություն մնա։ Այն մտքերը, որոնք փոխանակվել են, պետք է ստանան միս և արյուն, շոշափելի լինեն. դա ասելը շատ հեշտ է, իրագործելը` դժվար։ Այս փուլում ուսումնասիրում ենք տարբեր գաղափարներ, քանի որ գագաթնաժողովը մեր պատկերացրածից հաջող անցավ։
–Շատ է խոսվում Ձեր ղեկավարած գրասենյակի և եկեղեցու միջև տարաձայնության մասին։ Իրականում կա՞ տարաձայնություն, և ի՞նչ տեղի ունեցավ, որ եկեղեցին չմասնակցեց գագաթնաժողովին։
–Այդ հարցին կարող է միայն եկեղեցին պատասխանել, քանի որ իրենք են, որ չեն ցանկացել մասնակցել։ Նրանք կանխավ հայտարարություն էին տարածել` ասելով, որ չեն մասնակցելու գագաթնաժողովին, ինչը պատմության մի փոքրիկ և անհասկանալի մասն է։ Ես 3 ամիս առաջ անձամբ գնացել եմ Էջմիածին և վեհափառին հրավիրել եմ, իսկ մեկ ամիս առաջ Սիրիայում էի և հատուկ Բեյրութ եմ գնացել, որպեսզի Արամ Ա–ինհրավիրեմ։ Անհատական հանդիպումների ժամանակ երկու դեպքում էլ մերժում եմ ստացել, իսկ պատճառները տարբեր են եղել. մի դեպքում եղել է կառավարության հետ անհամաձայնության հիմքով, մյուս դեպքում էլ` դրա ժամանակավրեպ լինելու։ Սա, ի դեպ, սփյուռքի պահանջի հակառակն է` մարդիկ ծարավ էին գալու, հավաքվելու, քննարկելու տարբեր հարցեր։ Ես տեղյակ չեմ` արդյոք եղել է որևէ մեկը, որը եկեղեցու դրդմամբ չի եկել ժողովին մասնակցելու, քանի որ ինձ ոչ ոք չի ասել նման բան։
Կաթողիկոսները դեղին քարտ են ցույց տվել իշխանությանը. Մանուկյանը` սփյուռքի համաժողովի մասին
-Իսկ հետագայում համագործակցելո՞ւ եք եկեղեցու հետ։
-Մենք միշտ համագործակցել ենք եկեղեցու հետ և հիմա էլ համագործակցում ենք։ Մեր կողմից այդ առումով որևէ բարդույթ չկա։ Ի դեպ` մեր գագնաժողովին մասնակցում էին եկեղեցական այլ հոսանքներ` ավետարանականները, կաթոլիկները։ Ցավում եմ, որ այն եկեղեցին, որին ես եմ պատկանում, ինչ-որ չափով ինքնամեկուսանում է նման իրադարձություններից, ինչն էլ իր հետևանքներն է ունենում։ Մենք ամեն ինչ արեցինք, որ եկեղեցին ներկա լինի ժողովին, բայց չստացվեց։
-Մեկ այլ թեմայի անդրադառնանք` որոշ սփյուռքահայերի մուտքը ՀՀ արգելվեց, ինչը բողոքի ալիք բարձրացրեց սփյուռքում. մարդիկ կարծում են, որ հայրենիքը չպետք է քաղաքական լինի։ Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այս հարցի առնչությամբ և ինչպե՞ս կարելի է կարգավորել այս խնդիրը։
-Ես չեմ մասնակցել այս գործընթացին, բայց գիտեմ, որ այդ ցուցակը շատ սահմանափակ է։ Խնդրել եմ, որ ինձ ցուցակ տան. որոշումը կայացվել է ԱԱԾ–ի կողմից։ Եթե իմ կարծիքը հարցնեին, թերևս այլ բան էին լսելու, բայց դա հետևանքն է իմ աշխարհայացքի, ԱՄՆ–ում շատ ժամանակ անցկացնելու։ Այս մարդկանց մուտքը ՀՀ արգելվել է, քանի որ Հայաստանի խորհրդանիշների նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, օրինակ` ձու են նետել ՀՀ դրոշով մեքենայի վրա։
–Չե՞ք կարծում, որ դա կարող է իսպառ վերացնել սփյուռքահայերի` ՀՀ գալու ցանկությունը, արդյոք այդ ցուցակը չպետք է վերացվի։
-Սփյուռքում այս թեմայով իրարամերժ մոտեցումներ կան։ Մի մասը, որը, ի դեպ, կառավարության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունի, ասում է, որ անհրաժեշտություն չկար նման քայլի դիմել, քանի որ իզուր տեղը սրվում են տրամադրությունները սփյուռքում։ Բայց կա նաև մեկ այլ զանգված, որն ասում է` վերջապես նրանց պատժեցիք, բերանները փակեցիք, զզվել էինք արդեն։ Այսինքն` այնպես չէ, որ սփյուռքը միահամուռ ոտքի է կանգնել։ Իրականում չկա նման բան։ Նորից եմ շեշտում` նրանք մարդիկ են, որոնք ֆիզիկապես պետության խորհրդանիշերի վրա են հարձակվել, ուժի կիրառման են գնացել։
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան
-Դուք կբարձրաձայնե՞ք այդ ցուցակները վերացնելու հարցը, թե՞ նպատակահարմար չեք գտնում։
–Նման որոշում կայացնելուց հետո ես իմ կարծիքը հայտնել եմ և այդքանով բավարարվել։ Ինչ-որ չափեր կան, որ չի կարելի անցնել։ Չի կարելի երիտասարդներին տրամադրել և ամենաբիրտ, տգետ ձևով խաբել, որ նրանք գնան և ՀՀ դեսպանի երեսին ջուր շփեն։ Չի կարելի հավաքել 30-40 երիտասարդների ու ասել` Սինանյանն այսօր հավաք ունի, գնանք և խուլիգանություն անենք։ Մի բան պետք է հիշեն` ի տարբերություն իրենց 25 տարվա կառավարությանը, որը ժողովրդի կողմից ընտրված չի եղել, այս կառավարությունն ընտրվել է և պատերազմից հետո վերընտրվել, արտահայտում է ՀՀ ժողովրդի մեծամասնության կամքը։ Երբ հարձակվում են կառավարության անդամների վրա, հարձակվում են հայ ժողովրդի կամքի վրա։
-Խոսենք մեկ այլ կարևոր խնդրի մասին` ռուսաստանյան և ուկրաինական որոշ համայնքներ լուրջ վիճակում են գտնվում։ Ուկրաինայի, Ռուսաստանի հայ համայնքներից հոսք կա՞ դեպի ՀՀ։
-Երկու համայնքներում էլ հայերի թվաքանակի հետ կապված բարդություններ ունենք։ Ուկրաինայում գտնվող մեր համայնքը լրջագույն ճգնաժամի մեջ է` հսկայական քանակությամբ մեր հայրենակիցներ լքել են երկիրը և գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում. պատերազմի հետևանքով Ուկրաինան լքած մեր հայրենակիցների մեծ մասը գնացել է դեպի Արևմուտք, քանի որ այնտեղ պայմաններ են ստեղծել նրանց համար։ Համայնքը հսկայական կորուստներ է կրել, ցրվել են։ ՀՀ–ն չէր կարող նման պայմաններ ստեղծել նույնիսկ ամենամեծ ցանկության պարագայում։ Չնայած այդ հանգամանքին, Ուկրաինայից 6000-12 000 հայ է ՀՀ եկել։ Իհարկե`խոսքն ուկրաինական անձնագրերով ՀՀ եկածների մասին է։ Նրանք սոցիալական խնդիրներ ունեն` փորձել ենք նրանց համար ծրագրեր մշակել։ Ինչ խոսք`ՌԴ էլ հայերի հոսք ունենք, բայց մեծ քանակությամբ ռուսների հոսք էլ կա։ Սկզբնական շրջանում զարմանում էինք` այսքան ռուս ուզում է գալ ՀՀ, բայց մեր հայրենակիցները չէին գալիս, բայց վերջին 2-3 ամիսների ընթացքում պատկերը փոխվել է` մեծ թվով հայեր են Ռուսաստանից հայրենիք վերադառնում։ ՀՀ եկողների համար տարբեր ծրագրեր ունենք, օրինակ`հայոց լեզվի դասընթացներ ենք կազմակերպում։
- Հայաստանի կառավարմանը սփյուռքի ներգրավման համար ժամանակ առ ժամանակ քննարկում է ՀՀ ԱԺ–ում Վերին պալատի գաղափարը։ Այս հարցով աշխատանքներ կատարվո՞ւմ են։
-Վերջին շրջանում առնվազն մեկ փոխնախարար է նշանակվել սփյուռքից, ինչպես նաև 2 գերատեսչությունների ղեկավարներ։ Այս մարդկանց մեր ծրագրերի միջոցով ենք ՀՀ բերել։ Ինչ վերաբերում է օրենսդիր էլ ԱԺ խորհրդատվական մարմիններում նրանց ներգրավվելուն, ապա այդ գաղափարը եփվում է։ Վերջերս սկսել ենք ավելի դրական նայել այն հարցին, որ ԱԺ–ում պետք է սփյուռքինորոշ քվոտա տալ։ Սա ընդունված պրակտիկա է` Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում կա նման փորձ։ Ուզում ենք այդ ամենն ուսումնասիրել, քանի որ գագաթնաժողովի ժամանակ էլ այս հարցը շատ է հնչել։
Հայաստանի համար քիչ չէ. սփյուռքի մասնագետները դրամային խթան կստանան ՀՀ-ում աշխատելու համար
Լրահոս
0