https://armeniasputnik.am/20221128/zapvorvozhiei-aeki-shahagvortsman-anvtangutjunn-apahvovvum-e-ambvoghj-tsavalvov-ishkhanutjun-51903026.html
Զապորոժիեի ԱԷԿ–ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով. իշխանություն
Զապորոժիեի ԱԷԿ–ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով. իշխանություն
Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։ 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T11:05+0400
2022-11-28T11:05+0400
2022-11-28T11:07+0400
զապորոժիե
ատոմակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47660746_0:151:1600:1051_1920x0_80_0_0_c3bdfe117a9f3862322decc61937172e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչը:«Այսօրվա դրությամբ ատոմակայանի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով, մեծ մասամբ՝ անձնակազմի շնորհիվ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ դա երկար ժամանակով ՌԴ տարածքն է», - հայտնել է նա։Ավելի վաղ «Ռոսատոմում» հայտնել էին, որ Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։ Այդ նպատակով օգտագործում է Զապորոժիեի ՋԷԿ-ը:Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետՈւկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/02/47660746_0:0:1600:1200_1920x0_80_0_0_3d4e18d10279f4322d9c374a333bdbe1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան
Զապորոժիեի ԱԷԿ–ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով. իշխանություն
11:05 28.11.2022 (Թարմացված է: 11:07 28.11.2022) Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչը:
«Այսօրվա դրությամբ ատոմակայանի շահագործման անվտանգությունն ապահովվում է ամբողջ ծավալով, մեծ մասամբ՝ անձնակազմի շնորհիվ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ դա երկար ժամանակով ՌԴ տարածքն է», - հայտնել է նա։
Ավելի վաղ «Ռոսատոմում» հայտնել էին, որ Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգամատակարարման պահուստային աղբյուր է ստեղծում։ Այդ նպատակով օգտագործում է Զապորոժիեի ՋԷԿ-ը:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: