https://armeniasputnik.am/20221129/2022-tvakanin-hajastani-hnai-atshy-kkazmi-shurj-125-eazb-51953039.html
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ
Նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի, փոխանցումների աճն ու ՌԴ քաղաքացիների ներհոսքը։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T13:02+0400
2022-11-29T13:02+0400
2022-11-29T13:16+0400
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
գնաճ
հայաստան
տնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/1d/35852352_0:34:2048:1186_1920x0_80_0_0_cd1b7f970cde198d28a43b5d01c86e8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը, նախնական գնահատականների համաձայն, կկազմի 12,5%։ Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։Նրա խոսքով` նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։Սպառողական պահանջարկին աջակցեց նաև դրամական փոխանցումների կտրուկ աճը։ 2022 թվականին երրորդ եռամսյակում փոխանցումները կազմել են միջինում ամսական մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։Հայաստանի ՀՆԱ-ն 2022-ի առաջին կիսամյակում աճել է 11%-ով. ԵԱԶԲ ներկայացուցիչՄիևնույն ժամանակ սպառողական պահանջարկը ժամանակավոր բնույթ է կրում և կկայունանա 2023 թվականին։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճը հավասարակշռվի` դառնալով 4-4,5%։Ըստ Կուզնեցովի` կտրուկ սպառողական աճը հանգեցրեց գնաճի։ Սակայն պիկը եղել է հունիսին (10,3%), մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կկազմի 9,5%։Նվազումն աստիճանաբար կշարունակվի 2023 թվականին և կմոտենա 4%–ին։Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14,8 %–ով։ Միևնույն ժամանակ ամենամեծ աճն ապահովել է տեղեկատվության և կապի ոլորտը, ամենաքիչը` կրթության ոլորտը։Մանրամասն` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/1d/35852352_110:0:1930:1365_1920x0_80_0_0_6e92e536ac9c37daf07b282e2e1e3fe3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական զարգացման բանկ (եազբ), գնաճ, հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)
եվրասիական զարգացման բանկ (եազբ), գնաճ, հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ
13:02 29.11.2022 (Թարմացված է: 13:16 29.11.2022) Նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի, փոխանցումների աճն ու ՌԴ քաղաքացիների ներհոսքը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը, նախնական գնահատականների համաձայն, կկազմի 12,5%։ Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներով` ՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12,5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում», – ասել է Կուզնեցովը։
Նրա խոսքով` նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։
Սպառողական պահանջարկին աջակցեց նաև դրամական փոխանցումների կտրուկ աճը։ 2022 թվականին երրորդ եռամսյակում փոխանցումները կազմել են միջինում ամսական մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Միևնույն ժամանակ սպառողական պահանջարկը ժամանակավոր բնույթ է կրում և կկայունանա 2023 թվականին։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճը հավասարակշռվի` դառնալով 4-4,5%։
Ըստ Կուզնեցովի` կտրուկ սպառողական աճը հանգեցրեց գնաճի։ Սակայն պիկը եղել է հունիսին (10,3%), մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կկազմի 9,5%։
Նվազումն աստիճանաբար կշարունակվի 2023 թվականին և կմոտենա 4%–ին։
Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14,8 %–ով։ Միևնույն ժամանակ ամենամեծ աճն ապահովել է տեղեկատվության և կապի ոլորտը, ամենաքիչը` կրթության ոլորտը։