https://armeniasputnik.am/20221129/anna-vardapetjany-patzhel-e-erku-datakhazi-51950537.html
Աննա Վարդապետյանը պատժել է երկու դատախազի
Աննա Վարդապետյանը պատժել է երկու դատախազի
Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ հիմքերով են պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակվել։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T12:16+0400
2022-11-29T12:16+0400
2022-11-29T12:17+0400
դատախազ
հհ դատախազություն
աննա վարդապետյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/15/48699730_0:0:1600:901_1920x0_80_0_0_4bfcabac96011836cb52382165665a73.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով էլ նկատողություն տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ։Մասնավորապես` տվյալ դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող։ Այս փաստն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ:Կա՛մ մանդատները կդնեք, կա՛մ դատախազը կգա ձեր հետևից. ԶԼՄՆման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/15/48699730_93:0:1512:1064_1920x0_80_0_0_c7ae1d5d72f38d7dfd55eab66cfc452b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դատախազ, հհ դատախազություն, աննա վարդապետյան
դատախազ, հհ դատախազություն, աննա վարդապետյան
Աննա Վարդապետյանը պատժել է երկու դատախազի
12:16 29.11.2022 (Թարմացված է: 12:17 29.11.2022) Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ հիմքերով են պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:
«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,– ասված է հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով էլ նկատողություն տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ։
Մասնավորապես` տվյալ դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող։ Այս փաստն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ:
Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով: