00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դրամի փոխարժեքը կարող է մոտենալ անցյալ տարեվերջի ցուցանիշին. Մանասերյան

Դրամը կարող է մոտենալ այն փախարժեքին, որը մենք ունեինք մինչև մարտ ամիսը. Մանասերյան
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխատեսում է, որ դրամի նկատմամբ դոլարի կտրուկ արժևորման դեպքում ոչ միայն տնտեսական ու սոցիալական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ կլինեն։
Կանխատեսումները, թե 2023թ–ից դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աստիճանաբար կսկսի բարձրանալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը միանգամայն իրատեսական է համարում։

«Դրամը կարող է մոտենալ այն փոխարժեքին, որը մենք ունեինք անցյալ տարի տարեվերջին կամ այս տարի մինչև մարտ ամիսը (484-495 դրամ. խմբ.)», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այսօր դեռևս չունի այն տնտեսությունը, որը պետք է բերեր դրամի արժևորման։ Հետևաբար այս տարի ակտիվացած տնտեսական աճը, որն արդյունք է հիմնականում ՌԴ–ից Հայաստան տեղափոխվածների տնտեսական գործունեության ու նրանց կողմից ապրանքների, ծառայությունների պահանջարկի խթանման, Մանասերյանի դիտարկմամբ, ի վերջո, վաղ թե ուշ նվազելու է։
«Կարծում եմ` պատերազմը երբևէ պետք է ունենա իր խաղաղ ելքը, և դրանից հետո մենք պետք է վերադառնանք մեր խնդիրներին, որոնցից մեկն էլ հենց դրամավարկային քաղաքականությունն է»,– ասաց նա։
Դրամի նկատմամբ դոլարի արժևորման հնարավոր հետևանքներից խուսափելու համար, Մանասերյանի խոսքով, Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացող ու մրցունակ իրական հատված, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ տնտեսության բարձր որակի կառավարիչներ։
«Այդ դեպքում մենք ի վիճակի կլինենք և՛ արտաքին պարտք սպասարկել, և՛ պետական պարտքը կրճատել և գնալ դեպի զարգացում։ Տնտեսությունը պետք է աճ արձանագրի։ Չենք կարող ժանգլյորությամբ արտաքին պարտք սպասարկել»,– ասաց Մանասերյանը։
Հակառակ դեպքում տնտեսագետը կանխատեսում է ոչ միայն տնտեսական ու սոցիալական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ։
Եվրասիական զարգացման բանկի վերլուծական կենտրոնը ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ է արել, որոնց համաձայն` 2023 թվականին դոլարը Հայաստանում աստիճանաբար կվերականգնի նախկին դիրքը` հասնելով միջինը 438 դրամի, իսկ մինչև 2024թ–ի վերջը` 465 դրամի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 1 դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր, ըստ ՀՀ ԿԲ–ի, 395 դրամ է:
Ռուսաստանյան մասնագետների դիտարկմամբ` փոխարժեքի նման դինամիկան ավելի շատ կարգավորիչ բնույթ է կրելու` եզրափակելով 2022 թվականին տեղի ունեցած դրամի գերարժևորման գործընթացը։
Դրամի աննախադեպ արժևորումը հետազոտության հեղինակները մեկնաբանում են բացառապես աշխարհաքաղաքական իրավիճակով, Հայաստան ժամանած ռելոկանտների առաջացրած մեծ պահանջարկով, ինչպես նաև ֆինանսական փոխանցումների մեծ ծավալով ու որպես այդ ամենի հետևանք` գրանցված բարձր գնաճով։
Նշենք, որ նոյեմբերի 29-ի առավոտվա տվյալներով` 1 դոլարի արժեքը, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, կազմում է մոտ 396 դրամ։
2022 թվականի հունվար–մարտին արտերկրից Հայաստան է փոխանցվել ամսական միջինը շուրջ 400 միլիոն դոլար, ինչը 5 անգամ շատ է 2021թ–ին կատարված փոխանցումների միջին ամսական ցուցանիշից։
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի շուրջ 12,5%. ԵԱԶԲ
Լրահոս
0