00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գոնչարով». գլուխգործոց, որը գոյություն չունի

© AP Photo / Richard ShotwellՄարտին Սկորսեզե
Մարտին Սկորսեզե - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2022
Մարտին Սկորսեզե
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Տարօրինակ բան է կատարվում այս ամիս որոշ սոցիալական ցանցերում։ Բոլորն աշխուժորեն քննարկում են կինոարվեստի մի գլուխգործոց՝ «Գոնչարով» գեղարվեստական ֆիլմը։
Այն, ինչպես պնդում են օգտատերերը, դեռ 1973 թվականին նկարահանել է ամերիկացի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Մարտին Սկորսեզեն։ Ըստ բազմաթիվ մեկնաբանությունների, այս գանգստերական ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Ռոբերտ դե Նիրոն և Ալ Պաչինոն։ Ասում են, որ եթե ժամանակին՝ 70-ական թվականներին, այս կինոնկարը բարձրանար մեծ էկրան, նրա ստվերում կմնար նույնիսկ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը»։ Հիմա անկեղծ ասեք՝ տեսե՞լ եք այդ տաղանդավոր ֆիլմը՝ «Գոնչարովը»։ Ախր ինչպե՞ս կարող եք տեսած լինել, եթե նման կինոնկար երբեք գոյություն չի ունեցել։
Իսկ ինչպե՞ս սկսեցին տարածվել լուրերը, թե մոտ 50 տարի առաջ նման ֆիլմ է նկարահանվել։ Այս պատմությունն էլ բավական մութ է ու անհասկանալի։ 2020 թվականին օգտատերերից մեկը համացանցով կոշիկ է պատվիրում ու երբ ստանում է պատվերը, հայտնաբերում է, որ կոշիկի ամենաերևացող տեղում գովազդի նման մի բան կա, պիտակի վրա գրված է. «Մարտին Սկորսեզեի «Գոնչարովը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը մաֆիայի մասին»։
«Գոնչարով»՝ գլուխգործոց, որը գոյություն չունի
Օգտատերը կոշիկի լուսանկարը տեղադրում է սոցիալական ցանցում և հարց ուղղում ընկերներին. «Սա ի′նչ ապուշություն է, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել»։ Ընկերներն էլ կատակով պատասխանում են՝ «Ինչպե՞ս թե, ուրեմն դու չես տեսե՞լ «Գոնչարովը» հանրահայտ ֆիլմը»։ Ու սկսվում է…
Ոմանք պատմում են ֆիլմի ենթադրյալ սյուժեն, թե ինչպես քրեական հեղինակություն Գոնչարովը 1970-ականներին Ռուսաստանից տեղափոխվում է Իտալիա և այնտեղ գանգստերական խմբավորում ստեղծում, մյուսները պատրաստում են ֆիլմի գովազդային հոլովակը կամ հորինում դրա երաժշտությունը։ Եվ այս ամենն այնքան ճշմարտանման էր, որ շատ-շատերը անկեղծորեն հավատացին՝ այո′, նման հանճարեղ ֆիլմ իրոք եղել է։ Սա կոչվում է «Մանդելայի էֆեկտ», երբ բազմաթիվ մարդիկ, հավատալով անընդհատ կրկնվող կեղծ տեղեկատվությանը, կամաց-կամաց սկսում են հավատալ, որ իրենց լսածը կամ կարդացածը հավաստի է, և նույնիսկ աղոտ վերհիշում են կատարվածը, որն իրականում երբեք չի կատարվել։
Թռիչքները դեպի Լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել այնտեղ
Տրամաբանությունը սա է՝ եթե բոլորը հաստատ պնդում են, որ իրականությունն այսպիսին է, հո բոլորը չե՞ն կարող սխալվել։ Երևի լսել եք այն պարզագույն գիտափորձի մասին, որը կատարվել է մանկապարտեզներից մեկում։ Դաստիարակչուհին երեխաներից մեկին ասում է. «Հիմա դու դուրս կգաս սենյակից, իսկ 5 րոպեից ներս կմտնես, և մենք քեզ ցույց կտանք մի մատիտ, պարզապես կասես, թե այն ինչ գույնի է»։ Մինչ երեխան դրսում է, դաստիարակչուհին պայմանավորվում է մնացած երեխաների հետ, որ ինքը ցույց կտա կարմիր մատիտը, բայց երեխաները պիտի ասեն, որ այն կապույտ է։
Երբ դուրս եկած երեխան ներս է մտնում, դաստիարակչուհին հանում է կարմիր մատիտը և հերթով հարցնում երեխաներին, թե այն ինչ գույնի է։ Մեկը-մյուսի հետևից պատասխանում են՝ կապույտ։ Դուրս եկած երեխան սկզբում շատ է զարմանում, ուզում է առարկել, բայց վերջում, երբ հերթը իրեն է հասնում, այդ երեխան էլ է կարմիր մատիտը կապույտ անվանում։
Այսինքն, քանզի այսքան մարդ պնդում է, թե տեսել է «Գոնչարով» ֆիլմը և նույնիսկ մանրամասներ հաղորդում այդ կինոնկարից, ուրեմն այն իսկապես գոյություն ունի։ Ի դեպ, երբ Մարտին Սկորսեզեին, որը մի քանի օր առաջ դարձավ ուղիղ 80 տարեկան, անցած շաբաթ հարցրին՝ ինքն իսկապե՞ս նկարահանել է այդ ֆիլմը, ռեժիսորը ժպտալով հենց այդպես էլ պատասխանել է՝ «Դե եթե այսքան մարդ պնդում է, որ նկարահանել եմ, ուրեմն երևի նկարահանած կլինեմ»։
Մի հետաքրքիր պահ էլ կա այս պատմության հետ կապված։ Նկատած կլինեք, որ սոցիալական ցանցերում մշտապես հայտնվում են մարդիկ, որոնք անպայման հակառակվում են ընդհանուր կարծիքին։ Այս դեպքում էլ այդ «հերքողները» ժամանակ առ ժամանակ մեկնաբանում են՝ այո′, իհարկե, տեսել եմ «Գոնչարով» ֆիլմը, բայց այն բոլորովին այդքան տաղանդավոր չի՝ վերջին տեսարանները թույլ են, Ռոբերտ դե Նիրոն էլ լավ չի խաղում։
Այսինքն, այդ մարդիկ այնքան քաջություն չունեն, որ պնդեն, թե այդպիսի ֆիլմ պարզապես չկա, վախենալով ծաղրի առարկա դառնալ, փոխարենը լի ու բոլ քննադատում են այն, ինչ ընդհանրապես գոյություն չունի։ Ի՞նչ ասես, սա մեր կյանքն է։
Քանյե Ուեսթ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
«Մեր փեսան» էլ է ուզում Ամերիկայի նախագահ դառնալ
Լրահոս
0