«Հանրապետության հրապարակ» կայարանի շինության վերանորոգումն ավարտվել է. լուսանկարներ

© Photo : Facebook / Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality «Հանրապետության հրապարակ» կայարանի վերանորոգված շինությունը
«Հանրապետության հրապարակ» կայարանի վերանորոգված շինությունը  - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կատարվել են բարեկարգման աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերին հատվածի շինությունը վերանորոգվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հրապարակվել են նաև վերանորոգված շինության լուսանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։
Նախագծի հեղինակ` ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ, արդյունքում վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը, լուծվել է ոռոգման խնդիրը։
Լրահոս
0