00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վառելիքի թերլիցքավորման վերաբերյալ նախագծին

© Sputnik / Aram NersesyanԳազալցակայան
Գազալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Գազալցակայան
Բաժանորդագրվել
Նախագծի համաձայն` տնտեսվարող սուբյեկտները կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են տեսնել, թե տվյալ լցակայանը ինչ ստուգումներ է անցել, ինչ խախտումներ են հայտնաբերվել, արդյոք հայտնաբերվել են, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ փակցնելու նախագծին։
Չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը տուգանքի հայտնաբերման դեպքում 5 օրվա ընթացքում 1 ամսով պետք է փակցնի այդ ցուցանակը։
Նախագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը։
Նշենք, որ նախագծի համաձայն` տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկությանը։
Գործընթացը շարունակելու ենք այնքան, մինչև գազալցման կայանները խելքի գան. Սանոսյան
«Վառելիքի լցակայանների գործունեության վերաբերող օրենսդրական այս նախագիծը կանխարգելիչ միջոց է։ Կարծում եմ` ոչ մի տնտեսվարող չի ցանկանա, որ իր բարի համբավն արատավորվի, հետևաբար գազալցակայանների ու բենզալցակայանների աշխատակիցներն ավելի ուշադիր կլինեն և զերծ կմնան թերլցումներից»,– ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ փաթեթում ևս մեկ նախագիծ է ավելացել` Հարկային օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որով հնարավոր կլինի տեսչական մարմնի և պետական եկամուտների կոմիտեի միջև որոշակի ինֆորմացիայի փոխանակում իրականացնել։
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը վստահեցրեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ինֆորմացիայի փոխանակման կետ արդեն իսկ կա։
«Մենք կառավարության որոշում ունենք, որով պարտավորված ենք գործադիրին ինֆորմացիա տրամադրելու։ Այդ որոշման մեջ միայն լրացումներ կանենք, և այդ տեղեկությունը կտրամադրվի»,– ասաց Մանուկյանը։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը շեշտեց, որ տնտեսվարողների մեծ մասն արդեն ձեռք է բերել չափիչ սարքերը։ Նա նշեց, որ քաղաքացին թերլիցքավորման վերաբերյալ կասկածների դեպքում պետք է զանգահարի իրենց, որպեսզի տեղում ՏՄ–ն ստուգում իրականացնի։
Նշենք, որ նախատեսվում է թերլցման համար սահմանել տուգանք կազմակերպության այն կետի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
ՀՀ գազալցակայաններում 15 օրում իրավախախտման 275 դեպք է արձանագրվել
Լրահոս
0