00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի կորցնել պրոդուկտը. Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին

© Sputnik / Нина ЗотинаՏիգրան Սարգսյան
Տիգրան Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Տիգրան Սարգսյան
Բաժանորդագրվել
ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը մեկնաբանել է համավարակի ժամանակ քաղաքացիներին մեծ օգուտ տված հավելվածի մասին հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։
Հավելվածը ժամանակին մշակվել է ԵԱԶԲ-ի կողմից և ավելի վաղ արժանացել է ADFIAP Sustainable Awards մրցանակին «Տեխնոլոգիաների զարգացում» անվանակարգում։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ հիմա, երբ համավարակը նահանջել է, և սահմաններն արդեն բաց են, նման պրոդուկտ կորցնելը սխալ կլիներ։ Այն բազմաթիվ օգտակար ծառայություններ ունի։
«Մեզ թվում է, որ հետագայում «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» նախագիծը կընդլայնվի։ Դա առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրների` ընդհանուր շուկայում աշխատող քաղաքացիների առողջապահության ապահովման հարցերին։ Մեր հավելվածն այժմ զարգանում է այն ուղղությամբ, որպեսզի տեղեկատվություն պարունակի աշխատանքային միգրանտի առողջության մասին, և մենք փորձում ենք ստանդարտացնել տվյալները, որպեսզի դրանք ընդհանուր լինեն եվրասիական տարածքում»,-նշել է ԵԱԶԲ-ի փոխղեկավարը։
Ապագայում նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բժշկական քարտի ստեղծում։ Դա կնպաստի ինչպես առողջապահական քաղաքականության ընդհանուր մոտեցումների մշակմանը, այնպես էլ ապահովագրական ընդհանուր համակարգի ներդրմանը, և տնտեսական միավորման պետությունների ապահովագրական ընկերությունները կարող են օգտվել դրանից:
Սարգսյանը նշել է, որ բջջային հավելվածը ներկայում 800 հազար օգտատեր ունի։ ԵԱԶԲ-ում գնահատում են հաճախորդներին և կզարգացնեն ծառայությունների ընդլայնման նախագիծը։
Ինչ վերաբերում է վերոնշյալ մրցույթին` այն երկրորդ անգամ է անցկացվում։ Ըստ մտահղացման, պետք է ընտրվեն ԵԱՏՄ երկրների ընկերությունների լավագույն նախագծերը, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը։
«Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» նախագիծը կգործարկվի առաջիկա օրերին. Տիգրան Սարգսյան
Սարգսյանի խոսքով, 21-րդ դարում թվայնացումն առաջնային նշանակություն ունի կյանքի բոլոր, այդ թվում՝ ինտեգրացիոն ոլորտում։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ գործունեությունը հիմնված է «չորս ազատությունների» վրա` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի։ Այդ ազատությունների իրականացումը համապատասխան ենթակառուցվածքներ է պահանջում, իսկ թվային տեխնոլոգիաները հենց դրա համար են նախատեսված։
Սարգսյանը նշեց, որ մրցույթի մասնակիցը հայտ ներկայացնելիս պետք է նկարագրի իր թվային նախագիծը, որն ինտեգրացիոն բաղադրիչ ունի։ Կարևոր է ինտեգրման խթանմանն ուղղված նոր մոտեցումներ, գաղափարներ գտնելը։
«Մեզ համար առաջնահերթությունը նախագծի բովանդակությունն է, որը պետք է համապատասխանի մանդատին», –հավելել է ԵԱԶԲ ղեկավարի տեղակալը:
Նշենք, որ Թվային նախաձեռնությունների հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին։ Հիմնադրամի նպատակն է ԵԱԶԲ անդամ պետություններին աջակցել թվային փոխակերպման գործիքների և պրակտիկաների ձևավորման (այդ թվում` տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման ոլորտում), մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացվող նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը մասնակցելու գործում:
Լրահոս
0