Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կիսել են ունեցվածքը, ռեփերը 200 հազար դոլար ալիմենտ կվճարի

© AP Photo / Evan AgostiniՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աստղային զույգը պայմանավորվել է կիսել մասնավոր դպրոցի ու մանկապարտեզի ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մինչդատական համաձայնության են հասել ունեցվածքի բաժանման հարցում, երաժիշտը պարտավոր կլինի ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ վճարել, հաղորդում է Today-ը:
Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն` զույգը պայմանավորվել է կիսել մասնավոր դպրոցի և մանկապարտեզի, ինչպես նաև երեխաների առողջության ապահովագրության և անվտանգության աշխատակիցների ծախսերը, իսկ Ուեսթը ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ կվճարի:
Գույքի զգալի մասը բաժանելու կարիք չկա, քանի որ զույգը ամուսնանալուց առաջ ամուսնական պայմանագիր էր կնքել։
Հիշեցնենք, որ 2022-ի մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել էին։ Այն մասին, որ 7 տարվա ամուսնությունից հետո զույգը բաժանվում է, հայտնի է դարձել անցյալ տարվա փետրվարին։ Սկզբում ամուսնալուծության գործընթացը խաղաղ էր ընթանում, մինչև Քանյեն մեղադրանք առաջադրեց, որ Քիմը փորձում է խանգարել իրեն հանդիպել իրենց երեխաներին։
Ուեսթն ու Քարդաշյանը ամուսնացած էին 2014-ից 2020 թվականներին: Աստղային զույգն ունի երեքից ինը տարեկան չորս երեխա։
Քիմ Քարդաշյանը դադարեցնում է համագործակցությունը Balenciaga նորաձևության տան հետ
Լրահոս
0