https://arm.sputniknews.ru/20221130/sis-gjughum-aporini-ardjunahanman-depq-e-bacahajtvel-tesanjut-52010556.html
Սիս գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. տեսանյութ
Սիս գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ապօրինի արդյունահանման հետևանքով պետության պատճառվել է 8 մլն 248 հազար դրամի վնաս 30.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-30T15:54+0400
2022-11-30T15:54+0400
2022-11-30T15:55+0400
հայաստան
հհ ոստիկանություն
վնաս
արարատի մարզ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52009988_0:0:1001:563_1920x0_80_0_0_183decc3aa7f5a5e2319d30c22e21c40.jpg
Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։«Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի»,–նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, ընկերությունը չի վճարել թույլտվության իրավունքի ձեռքբերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով 8 միլիոն 248 հազար դրամի վնաս:Վնասվել է նաև հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:Գեղարքունիքում բազալտի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտվել
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1e/52009988_124:0:875:563_1920x0_80_0_0_f34a9b3821169cb73e9a450fd38f7ccc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, վնաս, արարատի մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հհ ոստիկանություն, վնաս, արարատի մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սիս գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. տեսանյութ
15:54 30.11.2022 (Թարմացված է: 15:55 30.11.2022) Ապօրինի արդյունահանման հետևանքով պետության պատճառվել է 8 մլն 248 հազար դրամի վնաս
Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
«Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ընկերությունը չի վճարել թույլտվության իրավունքի ձեռքբերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով 8 միլիոն 248 հազար դրամի վնաս:
Վնասվել է նաև հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: