00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով. Փաշինյանը մեկնաբանեց ցուցանիշները

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Բաժանորդագրվել
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ծայրահեղ աղքատների թվի կրկնապատիկ աճը 2021թ–ին, 2020-ի համեմատ, վկայում է այն մասին, որ 2020թ–ին կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները եղել են խիստ հասցեական։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` 2020թ–ին Covid-ի հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք։ Բայց, քանի որ Covid-ն ավարտվել է, և հակաճգնաժամային ծրագրերն էլ, ըստ էության, մեծ մասով ավարտվել են, ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերադարձել է 2019թ–ի մակարդակին ու մի փոքր էլ ավելացել է»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած` աղքատության 2021թ–ի ցուցանիշներին։
Հիշեցնենք` հրապարակված զեկույցի համաձայն` 2019թ–ին Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը կազմել է բնակչության 1.5%–ը , 2020թ–ին` 0.7, 2021-ին` 1.4։
Փաշինյանը նշեց, որ 2022թ–ի աղքատության ցուցանիշները դեռ մշակված չեն, և որ Վիճակագրական կոմիտեի նախագահն իրեն հայտնել է, որ դա միջազգային ստանդարտ է` աղքատության տվյալ տարվա ցուցանիշները հրապարակվում են հաջորդ տարեվերջին։
Կարող է` աղքատության որոշակի աճ ունենանք, բայց ունենք նաև զսպելու մեխանիզմներ. նախարար
Այդուհանդերձ` վարչապետն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է խորը վերլուծել աղքատության խնդիրը և մշակել դրա հաղթահարման նոր ռազմավարություն` նոր գաղափարաբանությամբ։
«Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա»,– ասաց Փաշինյանը` հանձնարարելով վերանայել սոցիալական ոլորտի քաղաքականությունը։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։
Գներն աճում են, աղքատները` ավելանում. կառավարությունում ևս մտահոգ են
Լրահոս
0