00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներն առողջ են ծնվում. ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում

© Sputnik / Eugene Odinokov / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Բաժանորդագրվել
Հայաստանում ՄԻԱՎ ունեցող մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հիմնականում վերարտադրողական տարիքի տղամարդիկ են։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Որպես կանոն` աշխարհի տարբեր երկրներում օրվա կապակցությամբ ակցիաներ և միջոցառումներ են անցկացվում։ Թե որքանով են դրանք նպաստում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թվի կրճատմանը, դժվար է ասել, քանի որ մոլորակի մի շարք շրջաններում վարակվածության ցուցանիշը բարձր է մնում։ Հայաստանում նույնպես իրավիճակը բարդ է։ Եթե ուսումնասիրենք վարակվածների հայտնաբերված դեպքերի վիճակագրությունը, 2017 թվականից ի վեր (բացառությամբ համավարակային 2020-ի), կարող ենք աճ նկատել, թեկուզև փոքր:
Sputnik Արմենիան զրուցել է ՄԻԱՎ-ով վարակված կնոջ հետ, որը պատմել է իր պատմությունը` ցանկանալով անանուն մնալ։ Այն մասին, որ ՄԻԱՎ-ով է վարակված, Ալինան (անունը փոխված է) իմացել է մարզային կլինիկայում տարբեր հիվանդությունների` աղիքային վարակի, թոքերի բորբոքման և նույնիսկ ալերգիայի դեմ երկարատև բուժումից հետո: Վանաձորի հիվանանոցում կնոջը խորհուրդ են տվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստ հանձնել։
Սկզբում նա չէր ուզում դա անել, իսկ նրա ամուսինը` առավել ևս։ Վերջինս հավաստիացնում էր, որ կնոջը չի դավաճանել նույնիսկ Ռուսաստանում աշխատելու ժամանակ, և որ վարակի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պաշտպանիչ միջոցներ չեն օգտագործել, քանի որ ավելի քան հինգ տարի փորձել են երկրորդ երեխա ունենալ, բայց չի ստացվել։
«Հետազոտության արդյունքին չհավատացի և ևս երկու թեստ հանձնեցի։ Ինձ թվաց, որ կյանքն ավարտվել է և ես շուտով կմեռնեմ։ Չգիտեի` ում հետ քննարկել իրավիճակը, քանի որ մեր համայնքում ինձ մի տեսակ բորոտավոր կհամարեին։ Բայց բժիշկն օգնեց, բացատրեց` ուր է պետք դիմել, ինչ բուժում է պետք ստանալ»,-պատմեց Ալինան։
Կինը վստահ է, որ վարակը ամուսինն է Ռուսաստանից բերել։ Ի դեպ` տղամարդը նույնպես ՄԻԱՎ վարակակիր է, նրա մոտ ՁԻԱՀ-ի անցման փուլն է եղել։ Այսինքն` Ալինայի ախտորոշումը օգնել է ճնշել վարակը թե՛ նրա, թե՛ ամուսնու մոտ։ «Մենք գիտենք, որ կարող ենք երեխաներ ունենալ, և նրանք առողջ կծնվեն, այդ պատճառով երկրորդն ունենալու փորձերը շարունակվում են»,-ասաց նա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ Հայաստանում բոլոր հղիները ՄԻԱՎ-ի թեստ են հանձնում։2021 թվականին վարակը հայտնաբերվել է 17 հղիի մոտ, և բոլորը առողջ երեխաներ են ունեցել։
Վարակաբանը նաև նկատեց, որ Հայաստանում վարակվածների մոտ 70 տոկոսը 25-39 տարեկան տղամարդիկ են։ Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին կամ այսպես ասած «խոպանչիներին», նրանք ռիսկի խմբում են և ցանկալի է, որ տարին մեկ անգամ սքրինինգային ծրագրեր անցնեն վարակը ժամանակին հայտնաբերելու համար։
Այս համատեքստում Սարգսյանցը նկատեց, որ 100 հազար բնակչի հաշվով ՄԻԱՎ-ն առավել տարածված է Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։
«Վարակումը կանխելու համար ամենակարևորը անվտանգ սեռական վարքն է։ Մարդիկ պետք է գիտակցեն պաշտպանիչ միջոցների օգտագործման կարևորությունը, ընդ որում` ոչ թե դեղերի, այլ հենց պահպանակների: Քանի որ միայն այդ դեպքում կարելի է կանխել ոչ միայն ՄԻԱՎ-ը, այլ նաև մյուս սեռավարակները և հեպատիտները»,-նշեց նա։
Այս համատեքստում վարակաբանը նկատեց, որ անցկացված հետազոտությունների համաձայն` նույնասեռական զույգերի շրջանում վարակվելու վտանգը 28 անգամ ավելի բարձր է, քան հետերոսեքսուալ զույգերի շրջանում։ Թմրամոլների շրջանում վարակման վտանգը 22 անգամ բարձր է, սեքս ծառայություններ մատուցող կանանց մոտ` 13 անգամ։ Սակայն կորոնավիրուսի համավարակից հետո վարակի փոխանցման ուղիները զգալիորեն փոխվել են. եթե նախկինում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էին թմրամիջոցների ներերակային ընդունման միջոցով վարակման դեպքերը, ապա այժմ հոմո/բիսեքսուալ սեռական ճանապարհով փոխանցման դեպքերն են։
10 ամսում Հայաստանում 430 նոր դեպք է հայտնաբերվել. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությունը
«Դեպքերի 83%-ում վարակումը կատարվում է հետերոսեքսուալ ճանապարհով (սեռական հարաբերություն կնոջ և տղամարդու միջև), 9.3%-ում` հոմո/բիսեքսուալ ճանապարհով, իսկ 5.8%-ում՝ թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով»,-եզրափակեց նա:
Նշենք, որ ՄԻԱՎ-ը վարակիչ խրոնիկ հիվանդություն է։ Այն բնութագրվում է իմունային համակարգի առանձնահատուկ ախտահարումով, որը հանգեցնում է դրա դանդաղ ոչնչացմանը, ուղեկցվում է վարակների և երկրորդային չարորակ նորագոյացությունների զարգացմամբ: Դեռևս չի հայտնաբերվել դեղամիջոց, որը կարող է օրգանիզմից հեռացնել ՄԻԱՎ-ը, այդ պատճառով ՄԻԱՎ վարակը դեռևս անբուժելի է, սակայն այն ճնշվում է դեղամիջոցների օգնությամբ։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի զարգացման վերջին փուլն է: ՁԻԱՀ-ի փուլում իմունային համակարգն այնքան է թուլանում, որ ՄԻԱՎ վարակի ֆոնին զարգացող այլ հիվանդությունները անդառնալի ընթացք են ունենում և հանգեցնում են մահվան:
Լրահոս
0