Հայաստանի որոշ ճանապարհներին խիտ մառախուղ է

© Sputnik / Aram NersesyanՄառախլապատ ճանապարհ
Մառախլապատ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Մառախլապատ ճանապարհ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մառախուղով են պատվել նաև Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներն ու Տիգրանաշենի ոլորանները, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,– ասված է հաղորդագրությունում:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին խորհուրդ է տալիս վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել ձմեռային անվադողերով:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները ժամանակավոր համարանիշ կստանան սահմանային անցակետերում
Լրահոս
0