00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է եղել Ջրաբերում ինքնաթիռի կործանման պատճառը. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնել

© Sputnik / Aram NersesyanՋրաբերում ինքնաթիռի կործանման վայրը
Ջրաբերում ինքնաթիռի կործանման վայրը - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2022
Բաժանորդագրվել
ԱԻՆ Կոտայքի մարզի փրկարար ծառայության վարչության պետը հայտնել է, որ ինքնաթիռը մասնավոր է և գրանցված է եղել Սլովակիայում։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված մասնավոր ինքնաթիռում գտնվող անձինք նախնական տվյալներով ՌԴ քաղաքացիներ են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզի փրկարար ծառայության վարչության պետ Գևորգ Սեդրակյանը։

«Ինքնաթիռն ընկել է Ջրաբեր գյուղի հարակից ավազի հանքի տարածքում։ Այս պահին 2 այրված դին դեռ չեն տեղափոխվել, քանի որ քննչական կոմիտեի աշխատակիցները համապատասխան գործողություն են իրականացնում։ Այդ ամենից հետո միայն ԱԻՆ ծառայողները նրանց կտեղափոխեն։ Նախնական տվյալներով` զոհվածները ՌԴ քաղաքացիներ են»,– ասաց Սեդրակյանը։

Նրա խոսքով` ինքնաթիռը մասնավոր է, գրանցված է եղել Սլովակիայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այս պահին ինքնաթիռի մասերը դեռ ծխում են, ամբողջական է մնացել միայն պոչի հատվածը։
Սեդրակյանը շեշտեց, որ ամենայն հավանականությամբ` կործանման պատճառ է դարձել անբարենպաստ եղանակը։
Այդ հատվածում այս պահին բավականին խիտ մառախուղ է և ցածր տեսանելիություն, իսկ տեղանքի ռելիեֆը բարդ է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ ԱԻՆ–ի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին տեղեկացրել էր, որ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։
Լրահոս
0