00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՏՏ ոլորտին աջակցելու կառավարության որոշումը միջանկյալ, բայց ճիշտ քայլ է. Ենգիբարյան

ՏՏ ոլորտին աջակցելու` կառավարության որոշումը միջանկյալ, բայց ճիշտ քայլ է
Բաժանորդագրվել
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության որոշմանը, ըստ որի պետությունը կաջակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
ՏՏ ոլորտին աջակցելու կառավարության որոշումը միջանկյալ, բայց ճիշտ քայլ է` խնդիրները հասկանալու և դրանց որոշակի լուծումներ տալու առումով, քանի որ հատկապես մարզերում գործող մի շարք փոքր կազմակերպություններ իրոք շատ դժվար վիճակում են հայտնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է` առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022-ի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը և պահպանել աշխատակիցների աշխատավարձերը։
«ՏՏ ոլորտի մեծ կազմակերպություններն ունեն որոշակի շահույթ և պաշարներ, որոնք կարող են օգտագործել, մինչդեռ փոքր ստարտափերը, որոնք ներդրումներ են կատարում կամ փոքր պատվերներ ունեն արտասահմանից, փոխարժեքային գումարների փոփոխման պարագայում դառնում են անմրցունակ»,– ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը։
Ենգիբարյանի խոսքով` կաառավարության որոշումը ճիշտ քայլ էր այն տեսանկյունից, որ հնարավորություն կա ժամանակ շահել ու հասկանալ, թե ոլորտում հետագա ինչ զարգացումներ կլինեն և ինչ ազդեցություն կունենան տարադրամի փոխարժեքի տատանումներն այդ գործընթացների վրա, որպեսզի լուծումներն էլ, ըստ այդմ, լինեն թիրախային։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ` ՏՏ ոլորտում շատ չեն այն կազմակերպությունները, որոնք աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, բայց այստեղ էականը կառավարության մեսիջն է, աջակցելու պատրաստակամություն ցուցաբերելն այն ընկերություններին, որոնք դիմացել են` դիմագրավելով առկա դժվարություններին։
Արդեն ուշացել ենք, ամեն օր ավելի ենք ուշանում. Հայկ Չոբանյանը` ՏՏ ոլորտին աջակցելու մասին
«Կան կազմակերպություններ, որոնք ակնկալում են աջակցություն, զարգանալու համար ցանկանում են օգնություն ստանալ պետությունից, մյուսներն էլ ակնկալում են աջակցություն՝ արտասահմանից նոր պատվերներ ներգրավելու համար։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր ռազմավարությունը։ Ոլորտը զարգանում է, և կառավարության որոշումը կնպաստի լոկ նրան, որ մասնակիցները խաղից դուրս չգան»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք` տվյալ նախագծով հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից արտարժույթով, և այն, որ այժմ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը։
Լրահոս
0