00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Թևանյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հայտարարության մեջ արձանագրվում է` Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Պետք է արձանագրել, որ Հայաստանն ունի հանձնառություն` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման և նրա անվտանգության ապահովման առումով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով ՀՀ ԱԺ տեսքի հիմնական դրույթները` ի պատասխան Ադրբեջանի Մինի Մեջլիսի ընդունած հայտարարության։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` հայտարարություն ընդունել ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
Հակառակորդի կրակոցներից Արցախում զինծառայողներ են վիրավորվել
«Հայտարարությամբ մի քանի սկզբունքային կետեր ենք ֆիքսում` նախ հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի վարձկան ահաբեկիչների միջոցով 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակվել է իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ։ Այդ հարձակմամբ խախտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքը, ըստ որի` պետք է բացառել ուժի կիրառումը, խախտվել է Հելսինկյան ակտի դրույթն ուժ չկիրառելու մասին, ինչպես նաև այն համաձայնությունը, որը ստորագրվել էր ՀՀ–ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի կողմից, համաձայն որի` բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` հայտարարությամբ նաև արձանագրում են, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո քանիցս խախտել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, և իր նպատակադրումներն Արցախի ու Հայաստանի մասով ամրագրել է Հայաստանի համար անընդունելի «Շուշիի հռչակագրի» մեջ։
Բացի այդ, ըստ Թևանյանի, սխալ է այն մոտեցումը, որ Ղարաբաղից ձերբազատվելով կարող ենք խաղաղության և բարգավաճման հասնել. ճիշտ հակառակը։
Նա նշեց նաև, որ որպես գնահատական` հայտարարության մեջ պետք է նշվի, որ Հայաստանը կողմ է խաղաղությանը և տարածաշրջանային կոմունիկացիների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելով, չպետք է լինի շանտաժի ներքո և ուժի կիրառմամբ։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ կարևոր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը` առանց սահմանափակումների։ Նշվում է, որ Արցախն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0