00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չգիտեմ` փոխհատուցում կտա՞ն». ՏԿԵՆ–ը դեռ գույքագրում է սեպտեմբերյան ագրեսիայի կորուստները

© Sputnik / Aram NersesyanԻշխանասարի բնակիչներ
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Իշխանասարի բնակիչներ
Բաժանորդագրվել
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով բնակիչները նաև գյուղտեխնիկա ու կենցաղային իրեր են կորցրել։ Նրանք գույքագրել են իրենց կորուստները և հուսով են, որ որոշակի աջակցություն կստանան։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով բնակիչների կրած կորուստները դեռ գույքագրվում են: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ ռմբակոծության հետևանքով վնասվել են ոչ միայն սահմանամերձ համայնքների բնակիչների տները, այլև գույքն ու գյուղատնտեսական տեխնիկան։ Այն ընտանիքները, որոնց տունն ավերվել է, այժմ պետության աջակցությամբ վարձակալությամբ են ապրում։
ՏԿԵՆ–ից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարաններին հատկացվել է 50 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին հրետակոծության պատճառով տուժած բնակավայրերից տեղահանվածներին առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով դրամական օգնություն տրամադրելու համար։
Միաժամանակ հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում ավարտել ռմբակոծության հետևանքով վնասված տների շինարարությունը։ Ի պատասխան վստահեցրել են, որ շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Իսկ ի՞նչ միջոցներով են արվում աշխատանքները. ՏԿԵՆ-ը շրջանցել է այս հարցը։
Սյունիքի մարզի Իշխանասարի գյուղի բնակիչ Ռուբիկ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով իր 3 տեխնիկան` 2 խոտհնձիչն ու 1 տրակտորը, մնացել են այնպիսի տարածքում, որտեղ այժմ հասնել հնարավոր չէ։
«Ես փաստացի չգիտեմ, թե տեխնիկաս ինչ է եղել` այրվե՞լ է, թե՞ տարել են։ Այդ տարածքում ուժեղ կրակոցներ էին, և հրդեհ էր բռնկվել։ Բացի այդ, ահագին խոտի տուկեր ունեի, բայց դա էլ է մնացել այնտեղ։ Տրակտորին 1 մլն 300 հազար դրամ էի տվել, փակովի էի վերցրել, այս տարի պետք է վճարեմ գումարը։ Խոտհնձիչներից մեկն էլ նոր էի 3000 դոլարով գնել, մյուսը հին էր, ու ավելի էժան էի առել։ Չգիտեմ` կտան փոխհատուցում, թե ոչ»,–ասում է Ռուբիկը։
Նա նշում է, որ օրեր առաջ զանգահարել և վերցրել են տվյալները` որ տեխնիկան ինչ գնով է գնել, սակայն փոխհատուցման մասին դեռ ոչ մի լուր չունի։ Ռուբիկի ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է. այնպես չէ, որ գյուղում այլ զբաղմունք կա, ուստի հուսով է, որ որևէ աջակցություն կստանա։
Սոթք համայնքի բնակիչները նույնպես լիահույս են, որ կորցրած կենցաղային իրերի կամ գյուղտեխնիկայի հետ կապված փոխհատուցում կստանան։ Մանիկը, որի տունը վնասվել է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմա շինաշխատանքներ են ընթանում։ «Տան կտուրն ինչ-որ բարերար է սարքել, տախտակներն են դրել, բայց դեռ թիթեղը չեն կպցրել։ Տան հատակը ծակվել էր, ամուսինս ու սկեսրայրս ուղղակի կպցրել են, որ քամի չանի։ Դուռ–լուսամուտի համար էլ խոստացել են գումար դուրս գրել, բայց դեռ չգիտեն` երբ կլինի և ինչ չափով»,–ասաց Մանիկը։
Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը կամ փոխհատուցմանը, ապա կինն ասում է, որ միայն բնակվարձն են փոխանցում։ Մինչդեռ շարքից դուրս են եկել սառնարանը, լվացքի մեքենան, կահույքը, 5 մեքենաները (այդ թվում` գյուղտեխնիկան)։ Առայժմ միայն գրանցել են վնասները։
Սոթքի մեկ այլ բնակիչ էլ` տիկին Անուշը, հայտնեց, որ այս օրերին տան տանիքն են սարքում. «Դուռ–լուսամուտ չունենք. ասել են, որ դրա համար գումար կփոխանցեն։ Բացի այդ, տան մի պատը շարել են, բայց դեռ 2 պատ կա շարելու։ Քանի դեռ եղանակը լավ է, աշխատում են, հիմա միայն սարերում է ձյուն դրել»։
Ռմբակոծության հետևանքով վնասվել են նաև հեռուստացույցը, վարագույրները, ջահերը, գորգերը։ Նրանք նույնպես չգիտեն` փոխհատուցում կստանան, թե ոչ։
Ի դեպ, ավերված տների բնակիչները թերահավատորեն են մոտենում մինչև տարեվերջ շինաշխատանքներն ավարտելու խոստմանը։
Հիշեցնենք` ՏԿԵՆ-ը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ընդհանուր առմամբ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից մոտ 60-ը` ամբողջությամբ։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։
Լրահոս
0