https://armeniasputnik.am/20221202/dektemberi-5-in-erevani-kentrvonum-mi-sharq-pvoghvocner-1600ic-pak-klinen-52118040.html
Դեկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 16։00–ից փակ կլինեն
Դեկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 16։00–ից փակ կլինեն
Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն դեկտեմբերի 10-ին և 11-ին։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T17:08+0400
2022-12-02T17:08+0400
2022-12-02T17:11+0400
հհ ոստիկանություն
ճանապարհ
մանկական եվրատեսիլ
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0e/48299638_0:193:1600:1093_1920x0_80_0_0_cdf96ede5f5f6a30c12ae459684bc5cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն։ Պատճառը «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ կլինեն նաև Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։«Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում»,– ասված է հաղորդագրությունում։«Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի Ռոբին ռոբոտըՀանդիսատեսը կարող է նաև Մարզահամերգային համալիր հասնել անվճար ավտոբուսներով` Բրազիլիայի հրապարակից ու Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0e/48299638_0:0:1588:1191_1920x0_80_0_0_4bfa8d5adb0bab4e35338b76dd7d6a52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, ճանապարհ, մանկական եվրատեսիլ, երևան
հհ ոստիկանություն, ճանապարհ, մանկական եվրատեսիլ, երևան
Դեկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 16։00–ից փակ կլինեն
17:08 02.12.2022 (Թարմացված է: 17:11 02.12.2022) Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն դեկտեմբերի 10-ին և 11-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն։ Պատճառը «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունն է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ կլինեն նաև Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։
«Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլի» հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիսատեսը կարող է նաև Մարզահամերգային համալիր հասնել անվճար ավտոբուսներով` Բրազիլիայի հրապարակից ու Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից։