00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե ընկեր Բաղրամյանն իրեն լավ դրսևորի...»

© Sputnik / Лев Поликашин / Անցնել մեդիապահոցՀովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Հովհաննես Բաղրամյան
Բաժանորդագրվել
1897 թվականի դեկտեմբերի 2-ին ծնվել է լեգենդար զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Նրա կյանքում ոչ միայն հաղթանակներ են եղել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլև պարտություններ։ Անցած դժվար ճանապարհի մասին ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
ԽՍՀՄ բարձրագույն զինվորականի`Խորհրդային Միության մարշալի կոչումը գեներալ Բաղրամյանին շնորհվեց 1955 թվականին, թեև նա այն կարող էր ստանալ դեռևս 1952 թվականին, Ստալինի մահից մեկ տարի առաջ, նրա իսկ նախանշմամբ։ Տարօրինակ է, որ ժողովուրդների հայրը միևնույն ժամանակ Բաղրամյանի հանդեպ լուրջ պահանջներ ուներ, և դա դեռ մեղմ է ասված։ Շատ մեղմ։
1942 թվականի հունիս։ Հատված Հարավ–Արևմտյան ճակատի հրամանատարությանը Ստալինի նամակից. «Մենք այստեղ` Մոսկվայում, որոշել ենք պաշտոնից ազատել շտաբի պետ ընկեր Բաղրամյանին։ Ընկեր Բաղրամյանն անկարող դուրս եկավ դասեր քաղելու այն աղետից, որը բռնկվեց Հարավ–Արևմտյան ճակատում։ Կատարվածից հետո ընկեր Բաղրամյանը ցանկության դեպքում կարող էր դաս քաղել և ինչ–որ բան սովորել։ Ցավոք, նման բան դեռ չի զգացվում։
Ընկեր Բաղրամյանը նշանակվում է 28-րդ բանակի շտաբի պետ (պաշտոնի զգալի իջեցում – խմբ.)։ Եթե ընկեր Բաղրայմանն իրեն լավ կողմից դրսևորի որպես բանակի շտաբի պետ, ես հարց կբարձրացնեմ՝ հետագայում նրան առաջ գնալու հնարավորություն տալու վերաբերյալ»։
Ապագա մարշալն իրեն շուտով կդրսևորի «լավ կողմից», սակայն «առաջ գնալու» հետ կապված կրկին խնդիրներ կառաջանան. նույն թվականի հուլիսին գերմանացիները կգրավեն Վորոնեժի մերձակայքում գտնվող Ռոսսոշ քաղաքը, և Բաղրամյանը կկանգնի ռազմական դատարանի վտանգի առաջ։ Եթե նման բան տեղի ունենար խորհրդային բանակը կզրկվեր իր ականավոր զորահրամանատարից, իսկ Բաղրամյանի ընտանիքը` ամուսնուց և հորից։ Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը` ընդմիշտ։
Սակայն ճակատագրի բերումով նրա կողքին պետք է գտնվեր պատերազմից լավ գլուխ հանող Գեորգի Ժուկովը։ Նա չվախեցավ պաշտպանել գեներալին, և Բաղրամյանին թողեցին բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում։
...Անհրաժեշտ պարզաբանում։ Յուրաքանչյուրիս, այդ թվում Հովհաննես Բաղրամյանի (1897 թվականի դեկտեմբերի 2, ծնվել է Չարդախլու գյուղում), ծննդյան ամսաթվերին կից ակնարկները սովորաբար սկսում են որևէ հուզիչ, փառահեղ, հաղթական գրառումով, իսկ այստեղ, ուղիղ խոսենք, ոչ այնքան փառավոր մեկնարկ է ներկայացված ականավոր մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, բանակի և ամբողջ աշխարհի հայության սիրելի հրամանատարի մասին։ Ինչո՞ւ։
© Photo : Минобороны России / Фото из семейных и личных архивовՀովհաննես Բաղրամյանը մերձմոսկովյան առողջարանում, 1970-ական թթ.
Маршал Советского Союза, дважды Герой Советского Союза Баграмян Иван Христофорович, 1970-е годы - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Հովհաննես Բաղրամյանը մերձմոսկովյան առողջարանում, 1970-ական թթ.
Որովհետև. ինչ եղել, եղել է, իսկ եղել է և մնում է այն, որ աստղերին, այդ թվում ուսադիրների վրայի, դժվարությունների, փուշ ու տատասկի միջով անցնելով են հասնում։ Նկատել է Սենեկան, ուժի մեջ է եղել նաև Ստալինի օրոք, հասել մեր օրերը։
Եվ հետո. Ղարաբաղյան վերջին պատերազմի հետ Համաշխարհային երկրորդ պատերազմի մասշտաբների ողջ անչափելիության հետ մեկտեղ և՛ երեկ, և՛ այսօր զորահրամանատարները ոչ միայն հաղթանակներ են տարել, այլև պարտություններ կրել (դավաճանության դեպքերը չենք հաշվում), սխալվել, տարբեր ծանրության ձախողումներ թույլ տվել, բայց ով ռիսկի չի գնում, նա շամպայն չի խմում։ «Սովետական շամպայնի» շշին հասնելուց Բաղրամյանն այն ժամանակ դեռ հեռու էր, բայց այստեղ մեկ այլ շշի հետ կապված պատմություն առաջացավ։
1944 թվականի աշուն։ Գեներալ Բաղրամյանի հրամանատարության տակ գտնվող Առաջին Մերձբալթյան ճակատի զորքին հրամայված էր կանխել հավանական նահանջն ու սեղմել գերմանացիներին Մերձբալթիկայում։ Երբ խորհրդային առաջին զորամիավորումները ծովի ափ դուրս եկան, զինվորները շշերով ծովի ջուր հավաքեցին և ուղարկեցին Բաղրամյանին որպես ափ դուրս գալու ապացույց։
Եռագույնը, ծաղիկներ, զինվորականներ. Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է
Գեներալը որոշեց այն ուղարկել Ստալինին, բայց մինչ սուրհանդակը Մոսկվա էր հասնում, գերմանացիները հակահարված տվեցին և հետ գրավեցին ափը։
Այդ մասին Մոսկվան ավելի շուտ իմացավ, քան շշով ջուրը Կրեմլ հասավ։ Ստալինը վերցրեց շիշը, ձեռքի մեջ շուռումուռ տվեց ու վերադարձրեց` ասելով. «Բաղրամյանին հետ տուր, ասա, թող թափի այնտեղ, որտեղից վերցրել է»։ Շատ չանցած Բաղրամյանի բանակը կրկին հասավ ծովին՝ արգելափակելով գերմանական զորամիավորումը։
Հաղթանակից առաջ Բաղրամյանը Առաջին Մերձբալթյան ճակատի հրամանատարն էր և այդ պաշտոնում խորհրդային բանակի երկրորդ ոչ սլավոն սպան էր` լատվիացի Մաքս Ռեյթերից հետո։
Բայց ահա պատերազմն ավարտվեց, Բաղրամյանը` հաղթանակած փառքի ցոլքերում, թեպետ, դեռ մարշալ չէր, բայց բարձրագույն հրամկազմի հաղթանակած հերոսներից մեկը, որոնց Գերագույն գլխավոր հրամանատարը թեկուզ և գնահատում էր, բայց խմիչքի, դաշտային կանանց հետ հարաբերվելու չարաշահման կամ ռազմավարների անհագության հարցում բավական խիստ էր։
Ակադեմիկոս Աբրահամ Ալիխանյանի հիշողություններից. «1948 թվականի նոյեմբերին Բաղրամյանի ամառանոցում խուզարկություն էր, հաղթավար էին փնտրում։ Հրամանատարներից շատերն այդ հարցում «վառվեցին»... Բարձրագույն ռազմական խորհրդում Ստալինը հեգնանքով նշեց, միայն ընկեր Բաղրամյանը ձեռքից մաքուր դուրս եկավ»։
Պատերազմից հետո ԲաղրամյանինՄերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար նշանակեցին, իսկ մեկ տարի անց ընտրեցին Լատվիական ԽՍՀ Գերագույն Խորհրդի անդամ ։
Եվ ահա նա ներկայանում է նոր տարվա առաջին նստաշրջանին, նախագահողը նիստի բացում է լատվիերեն, որից հետո սկսում են ելույթները, և կրկին լատվիերեն։
Դահլիճում նստած պատգամավորների մեծամասնությունը լատվիացի չէր, վատ էին տիրապետում մշտական բնակության վայրի լեզվին (որևէ լավ բան այստեղ չկա), և սկսեցին տարակուսած միմյանց նայել։
Ականատեսները հիշում են, որ երրորդ հռետորի ելույթը գրեթե ընդհատելով՝ Բաղրամյանը խոսք վերցրեց, առանց շտապելու բարձրացավ ամբիոն և խոսեց մաքուր հայերենով։ Բոլոր նիստերը դրանից հետո անցնում էին բոլորին հասկանալի ռուսերենով։
Մոսկվայում բացվել է երկու ժողովուրդների մարշալի` Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Մարշալի աստղ Բաղրամյանին շնորհեցին 1955 թվականին. ԽՍՀՄ–ում ընդհանուր առմամբ 41 մարշալ կար (այդ թվում՝ մի քանի քաղաքական գործիչներ)` Կլիմենտ Վորոշիլովից մինչև երկու տարի առաջ մահացած Խորհրդային Միության նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Յազով։
Հետո սկսվեց Կարիբյան ճգնաժամը։ Բաղրամյանը գլխավորում էր Կուբա խորհրդային զորքերի խմբի տեղափոխման և տեղակայման ծրագրի մշակումը և ղեկավարում գործողությունները ԽՍՀՄ կողմից։
Բացի այդ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ էր, տարիքային շեմին հասնելով (մարշալները պաշտոնաթող չեն լինում)` երկրի պաշտպանական գերատեսչության գլխավոր տեսուչ։
Սիրում էր Հայաստան գալ։ Բաղրամյանի թոռան` Հովհաննես Բաղրամյան կրտսերի հիշողություններից. «Մեր ընտանիքում մշտական վեճ էր։ Ես և հայրս երկրպագում էինք «Սպարտակին», իսկ պապիկը միշտ կիսվում մեջտեղից. մի կողմից` նա որպես զինվորական, պետք է երկրպագեր ԲԿՄԱ–ին, բայց հոգով, այնուամենայնիվ, մտահոգվում էր հայրենի «Արարատի» համար»։ Դա այն ժամանակներն էին, երբ «Արարատն» իր երկրպագուներին հուսախաբ չէր անում։
Հովհաննես Բաղրամյանը կնոջ հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Անհայտ մարշալ Հովհաննես Բաղրամյանը
Մարշալին Երևանում ամենաբարձր մակարդակով էին ընդունում։ Երբ կառուցում էին այն փողոցը, որտեղ այսօր նրա արձանն է կանգնեցված, անշուք անվանում տվեցին` Բարեկամության փողոց, բայց Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն արդեն այն ժամանակ էր որոշել. միջանկյալ անվանում է, կգա ժամանակ, և փողոցը կկրի Մարշալ Բաղրամյանի անունը։ Այդպես էլ եղավ։
Լրահոս
0