00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծակած քարը գետնին չի մնա

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակի տոնական լույսերը
Հանրապետության հրապարակի տոնական լույսերը - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Հանրապետության հրապարակի տոնական լույսերը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները դժվար թե կարողանան պատկերացնել, որ Նյու Յորքի քաղաքապետարանը որոշել է անցքերով պատել Ազատության արձանը՝ տոնական լուսավորություն տեղադրելու նպատակով։
Հայաստանի մայրաքաղաքում նման մի բան վաղուց իրականացվում է՝ Հանրապետության հրապարակի պատմական հուշարձան համարվող շենքերը ծածկվում են անցքերով հանուն վեհ նպատակի՝ որպեսզի ավելի տոնական և ուրախ լինի մանկական Եվրատեսիլի բացումը հաջորդ շաբաթվա սկզբին։ Ընդ որում, այս գործընթացին, որը շատ մասնագետներ բարբարոսություն են անվանում, ներգրավված են բոլորը. մշակույթի և մի շարք այլ բնագավառների միացյալ նախարարությունը տեղեկացվել և տվել է իր համաձայնությունը, քաղաքապետարանը բարեխղճորեն ծակում ու ծակում է քարերը, կառավարության աշխատակիցներն էլ հանգիստ հետևում են, թե ինչպես է օր օրի «գեղեցկանում» իրենց պատմական շենքը։ Հարցնում ես՝ լա′վ, ի վերջո ո՞վ է այս «հանճարեղ» գաղափարի հեղինակը, լսում ես հայտնի պատասխանը՝ մենք, իհարկե, պատասխանատու ենք, բայց հո մեղավոր չենք։
Ծակած քարը գետնին չի մնա
Այն, որ Երևանի քաղաքապետարանում «հանճարեղ» գաղափարների պակաս չկա, վաղուց ենք համոզվել։ Հիշենք թեկուզ համաքաղաքային զարթուցիչի առաջարկը։ Բոլոր երևանցիները պիտի արթնանան ժամը 7-ին, և նրանց անկողնուց հանելու համար մայրաքաղաքի բոլոր շրջաններում առավոտ կանուխ պետք է հնչի «Էրեբունի-Երևան» երգի մեղեդին։ Մարդ պարզապես ուզում է հարցնել՝ լա′վ, դուք իսկապես էլ ուրիշ բան ու գործ չունե՞ք։
Բա ասում էիք՝ մետրոյի նոր կայարան։ Հետո մեկը երկուս դարձավ, պարզվեց, որ բացի «Աջափնյակ»-ից, մտադիր եք մի կայարան էլ «Փեթակի» մոտ բացել։ Ընդ որում, Աջափնյակի հետ կապված արդեն կոնկրետ մտահղացումներ կային՝ կայարանը տեղակայել հենց նոր կամրջի վրա, հարևանությամբ կառուցել առևտրի մեծ կենտրոն, իսկ հարակից տարածքներում թարմացնել հնացած բնակարանային ֆոնդը։ Համաձայնե′ք, միանգամայն առողջ գաղափար է, մանավանդ վթարային շենքերը վերացնելու առումով, որովհետև երևի տեսել եք այդ շենքերի խայտառակ վիճակը։ Բայց այս մետրոպոլիտենային շատ լավ մտահղացման հեղինակը, ինչպես գիտեք, վաղուց արդեն պաշտոնից հեռացել է, իսկ իշխանավորներին երբ հարցնում ես՝ ի վերջո կտեսնե՞նք այդ բազմաչարչար նոր կայարանը, թե՞ ոչ, շարունակ նույն թումանյանական պատասխանն ենք ստանում՝ «Հեշտ բան հո չի՞, հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք»։
Վեթինգ հայկական ձևով. վիճահարույց վճիռներ կայացնող դատավորի անկասելի կարիերան
Այ, այս խնդրում՝ բոլոր դեպքերում բացատրություն և արդարացում գտնելու հարցում, քաղաքապետարանը իրոք հմտացել է. հենց մի թթու խոսք ես ասում, անմիջապես հակադարձում են՝ բայց չէ՞ որ մենք օր ու գիշեր աշխատում ենք, և արդյունքները շատ լավ երևում են։ Չեմ հերքի, այո′, երևում են. մեր փողոցի մայթի մի մասը ասֆալտապատվել է և նոր եզրաքարեր են տեղադրվել։ Բայց ինչպե՞ս։ Բանվորները լրիվ քանդեցին ամբողջ մայթը՝ նույնիսկ մի բարալիկ արահետ չթողնելով հետիոտների համար։
Եվ շաբաթներ շարունակ մոտակա դպրոցների աշակերտները պարզապես ստիպված դուրս էին գալիս բանուկ փողոցի երթևեկելի մաս ու քայլում սուրացող մեքենաների կողքով։ Դժբախտ պատահարներ չեղան նաև գիտե՞ք ինչի շնորհիվ՝ այդ երեխաները սովոր են դպրոց գնալ երթևեկելի մասով, որովհետև մայթ կոչվածը փողոցի որոշ հատվածներում պարզապես գոյություն չունի արդեն տարիներ շարունակ։ Չէ′, դուք պատկերացնո՞ւմ եք մի մայրաքաղաքի փողոց, որի շատ հատվածներում մայթ ընդհանրապես չկա։ Մեր քաղաքապետարանում պատկերացնւմ են և, ինչպես երևում է, շատ հանգիստ են դրան վերաբերվում։
Քաղաքային տրանսպորտի մասին էլ չեմ խոսում։ Ախր այսպես կոչված նախկիններն, իհարկե, խնդիրը չլուծեցին, բայց բավական գործ արեցին, նորերին մնում էր ավարտին հասցնել այդ գործը և ստանալ բոլոր դափնիները։ Դա էլ չկարողացան անել։ Ու երևանցիներն առաջվա նման բողոքում են՝ էլի յոգայի դիրքերով ենք ստիպված երթևեկում նույն հնամաշ երթուղայիններով, նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, երբ ընկերն ընկերոջը ձեռք չէր մեկնում, էլի ստիպված էինք վարորդին ուղեվարձը հասցնել ձեռքից ձեռք փոխանցելով, իսկ մութն ընկնելուն պես գրեթե ողջ քաղաքային տրանսպորտը շատ կազմակերպված անհետանում է՝ մարդկանց թողնելով հղփացած ու կամակոր տաքսիստների հույսին։
Եվ ինչ եք կարծում՝ այս ամենը դեր կխաղա՞ քաղաքապետարանի հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ։ Խիստ կասկածում եմ, որովհետև հիշում եմ խորհրդարանի անցած տարվա արտահերթ ընտրությունների փորձը, երբ թվում էր, թե 44-ամյա պատերազմից հետո իշխանությունները վերընտրվելու բացարձակ որևէ շանս չունեն։ Բայց ընտրվեցին։ Եվ ուրեմն, արդեն կարելի է կանխատեսել, որ քաղաքապետարանի դեպքում էլ, ինչպես արդարացիորեն նկատել էին դեռ մեր նախապապերը, ծակած քարը գետնին չի մնա։
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Իշխանավորների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն ի վերջո իրենք են հեռանում
Լրահոս
0