00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1.6 մլն հատ ականջապիտակ է ձեռք բերվել. ի՞նչ խնդիր կլուծի խոշոր եղջերավորների հաշվառումը

© Sputnik / Armine AlexanyanԿովեր
Կովեր - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2022
Կովեր
Բաժանորդագրվել
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը պետբյուջեի հաշվին է արվում։ Էկոնոմիկայի նախարարությունն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարարը խոսել են ծրագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման միջոցով հնարավոր կլինի վերահսկել կենդանիների տեղաշարժը հանրապետությունում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` անդրադառնալով կենդանիների համարակալման պետական պարտադիր ծրագրին, որը Հայաստանում մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերից։
Նշվում է, որ կենդանիների համարակալման համար 1.6 մլն հատ ականջապիտակ է ձեռք բերվել. ամբողջ գործընթացն իրականացվում է պետբյուջեի հաշվին։
«Ականջապիտակները պարունակում են տեղեկություններ սեփականատիրոջ, կենդանու հաշվառման վայրի, առողջական վիճակի մասին»,–ասված է մեզ ուղղված պատասխանում։
Ականջակալների վրա QR կոդ կա, որի միջոցով էլ հնարավոր է ստանալ ականջապիտակներում առկա տեղեկությունը, որը հասանելի է էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին»։ Բացի այդ, ոլորտային առանձնահատկություններից ելնելով` տեղեկությունը կարող է հասանելի լինել առողջապահության նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, մարզպետարաններին, համայնքը սպասարկող անասնաբույժներին, սպանդանոցներին և ոլորտային ՀԿ–ներին ու հիմնադրամներին։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են նաև, որ համարակալման գործընթացի արդյունքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն–մասնավոր հատվածները։ Ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման և իրացման արդյունավետության բարձրացման համար։ Ակնկալվում է, որ միջազգային շուկաներում կմեծանա մրցունակությունը։
«Համարակալման ծրագրի իրականացումն ուղղված է նաև կենդանիների կերակրման, պահպանման, հակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, ծագման հումքի և մթերքի վերամշակման գնահատմանը»,–նշում են նախարարությունից։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ համարակալումը շատ կարևոր գործընթաց է, և դա ընդունված է ամբողջ աշխարհում. անասունների գլխաքանակը պետք է խստագույնս հաշվառվի։
«Տարիներ առաջ այդ գաղափարը կար, Վայոց Ձորում փորձնական ծրագիր իրականացվեց, բայց կիսատ մնաց։ Այլ հարց է, որ մեր բնակչությունը, բնականաբար, թերահավատորեն է մոտենում նման միջոցառումներին, ինչն առանց հիմքի չէ. քանիցս առիթ են ունեցել հիասթափվելու։ Մարդիկ խուսափում են, քանի որ չարաբաստիկ սոցաջակցությունների հարցը հաճախ կապվել է ունեցած գույքի, միջոցների և առկա անասնաքանակի հետ։ Այսինքն` անցյալում մարդիկ, եթե մեկ-երկու կով ունեին, զրկվում էին սոցաջակցությունից, դրա համար էլ վերապահումով են մոտենում համարակալմանը»,–ասում է Պետրոսյանը` հավելելով, որ պատկան մարմինները 1-2 կով ունենալը չպետք է դիտեն որպես ապահովվածության հիմնական հնարավորություն։
Նրա խոսքով` պետական միջոցների հաշվին մինչ այս իրականացված մի շարք միջոցառումներ, օրինակ` հիվանդությունների նկատմամբ պատվաստումները, թերի էին արվում։ Հարցն այն է, որ հաճախ սխալ տեղեկություններ էին ունենում կենդանիների գլխաքանակի վերաբերյալ, ինչից ելնելով էլ պատվաստանյութերի ձեռքբերման ոչ ճիշտ պլանավորում էր կատարվում։ Այս ամենի հետևանքով պատվաստանյութը չէր բավարարում, և երբ կենդանիները դուրս էին գալիս արոտային տարածքներ, վարակ էր տարածվում` լուրջ խնդիրներ առաջացնելով։ Ուստի, ըստ Պետրոսյանի, բոլոր միջոցները պետք է օգտագործվեն, որպեսզի որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում արվի այդ գործընթացը։
Պետրոսյանի խոսքով` համարակալման միջոցով կլուծվի նաև կենդանիների մորթը միայն սպանդանոցներում անելու պարտադիր պահանջը, քանի որ, ինչպես նշեցինք, հասանելի է լինելու կենդանիների տեղաշարժը։ Սակայն այստեղ, ըստ նրա, որոշ խնդիրներ կան. «2-3 տարի առաջ բողոքներ կային, որ տասնյակ, հարյուրավոր համայնքներում սպանդանոցներ չկան, իսկ մարդկանց պարտադրում էին, որ անասունը պետք է պարտադիր մորթեն սպանդանոցում։ Ուստի հիմա այս ամբողջ շղթան պետք է ուսումնասիրվի, որպեսզի բացերը լրացվեն, և գյուղացին այդ օղակներում վնաս չկրի և իրեն խաբված չզգա։ Անհրաժեշտության դեպքում պետք է որոշակի աջակցություն ցուցաբերվի գյուղացուն»։
Ինչ վերաբերում է նախարարության հայտարարությանը, թե համարակալումը կդյուրացնի մսի արտահանումը, ինչն իր հերթին կհանգեցնի արտահանման ծավալների ավելացման, Պետրոսյանը կարծում է, որ սա միամիտ ձևակերպում է։ Նրա խոսքով` արտահանման ծավալները կարելի է ավելացնել, բայց ոչ համարակալման միջոցով։ Նախկին պաշտոնյան նշում է` լրջագույն հնարավորություններ և ռեսուրսներ ունենք, որ չենք օգտագործում. մեր վարելահողերի ավելի քան 50 տոկոսը չի օգտագործվում։ Աշխատանքներ պետք է տարվեն հենց այս ուղղությամբ։
Հավելենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը նաև միջազգային պահանջ է։
Լրահոս
0