00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելացել է 1400–ով

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2022
Բաժանորդագրվել
Հաշմանդամների համար հիմնական խնդիրը մեր երկրում շարունակում է մնալ աշխատանքի ու ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 2020թ–ի 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը զգալիորեն ավելացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը։
«Այս պահին Հայաստանում հաշմանդամություն ունեցողներից շուրջ 1400–ը հաշմանդամությունը ձեռք են բերել 44-օրյա պատերազմին մասնակցելու կամ պատերազմական որոշակի գործողությունների արդյունքում»,– ասաց մեր զրուցակիցը` միաժամանակ հավելելով, որ այս թիվը նվազման միտում ունի, քանի որ առողջական վիճակի բարելավման արդյունքում վերանայվում է նաև հաշմանդամության կարգը։
Այս գործընթացը հաճախ նաև դժգոհություններ է առաջացնում, մասնավորապես` հաշմանդամության կարգի փոփոխության կամ ընդհանրապես հաշմանդամի կարգավիճակի վերացման պատճառով։
Աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարությունը ևս քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստանում։
«Իհարկե, նման դժգոհություններ կան, քաղաքացիները դիմում են։ Բայց անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաններում է անձը հաշմանդամություն ստացել, հաշմանդամության կարգը որոշվում է տվյալ պահին առողջական վիճակով ու կենսագործունեության սահմանափակմամբ։ Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ այդ սահմանափակումները չկան, կամ այն չափով չեն, ինչ նախկինում են եղել, բնականաբար, խումբը փոխվում է կամ երբեմն նույնիսկ կարող է մարդն այլև հաշմանդամ չճանաչվել»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ է իջեցվել պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը. պատասխանատուների արձագանքը
Հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամության կարգը պահպանելու հարցը Հայաստանում հիմնականում սոցիալական դրդապատճառներ ունի, քանի որ դրանից է կախված պետությունից ակնկալվող սոցիալական աջակցության, նաև որոշակի արտոնությունների մակարդակը։
Հաշմանդամների համար հիմնական խնդիրը մեր երկրում շարունակում է մնալ աշխատանքի ու ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը ոչ միայն միջավայրի մատչելիության, այլև տեղեկատվության հասանելիության տեսանկյունից։
Այն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատանք գտնելու խնդիր ունեն, Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետը չի հերքում։ Այդ խնդրի լուծման համար, Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում դեռ 2021թ–ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որում ամրագրվել է, որ գործատուն և ուսումնական հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձի դիմելու պարագայում կարող են խելամիտ հարմարեցում կատարել` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի կարիքները։
«Դա կարող է լինել թեքահարթակ, վերելակ կամ աշխատատեղի որոշակի հարմարեցում, օրինակ` սեղանի դիրքի հարմարեցում և այլն։ Հարմարեցումները տարբեր են։ Եվ հենց այդ նկատառումը հաշվի առնելով` այդ իրավունքն ամրագրվել է օրենքով, և մենք այդ օրենքի հիման վրա արդեն ունենք ենթաօրենսդրական ակտ` կառավարության որոշում»,– ասաց Հովհաննիյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2023թ–ի հունվարի 1-ից։ Մինչ այդ հաշմանդամների համար միջավայրի հարմարեցումը թողնված է բացառապես գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարության հայեցողությանը։
Հաշմանդամների անձնական օգնականներին վերաբերող նախագծում կան էական սխալներ. Ալավերդյան
Նշենք, որ Հայաստանում այսօր պաշտոնական տվյալներով 200 000 հաշմանդամություն ունեցող անձ կա։ Բնակչության թվաքանակի նկատմամբ հաշմանդամության ցուցանիշով մեր երկիրն աշխարհում միջին մակարդակ ունեցող երկրների շարքում է։
Դեկտեմբերի 3-ը 1992-ից աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր:
2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին:
Լրահոս
0